Կարծիք

04.11.2019 12:58


Պացիենտի կռուտիտի ու մուտիտի որակն ընկել է (տեսանյութ)

Պացիենտի կռուտիտի ու մուտիտի որակն ընկել է (տեսանյութ)

Անդրադարձավ Antifake.am-ի նյութին, բայց ավելի խորացրեց կասկածները...

Նիկոլի լայվն էի նայում ու անկեղծ զարմացած եմ պոպուլիզմի որակի էս աստիճան անկման վրա: Ինչ թեզից խոսաց, ոչ մի տոկոս չհիմնավորեց էն կասկածները, որոնք կային մինչև իր լայվը:

1. Բանակի մասով սաղ անլուրջ մուտիտ էր, ու նորից հղում արեց էն խայտառակ «100 փաստ»-ին: Իսկ միակ փաստն էն է, որ ռազմական բյուջեն պաշտոնապես կրճատվել է:

2. Հայրապետովի հեռացման մասով ասածը նորից զառանցանք էր:

3. Գեներալիտետի մասով չկարողացավ կռուտիտը լավ անի, ու վերջում վատ ցուցմունք տվող հանցագործի նման խոստովանեց, որ իրեն հարմար գեներալիտետ է սկսել ստեղծել:

4. Արցախի մասով ավելի վատ բրնձեց, քան Զորիկը Hard talk-ի ժամանակ, ու փաստացի ասաց, որ Արցախը տալու է, բայց արցախցիքի «համաձայնությամբ»:

5. Ասում է՝ «մեր կողմնակիցների բանակը ավելանում է պակասելու փոխարեն, ու չնայած միլիոնավոր դոլարներ են ծախսվում մեզ վարկաբեկելու վրա, միևնույն է՝ ժողովուրդը մեզանից չի հիասթափվում»: Էս թեմայով մենակ ինձ մի հարց է հետաքրքիր՝ ի՞նչ դեղեր է Նիկոլը խմում, որ ամեն ինչին ըտենց վարդագույն է նայում: Նիկո՛լ, դուրս արի, նստի առաջին պատահած տաքսին:

6. Անընդհատ ինչ-որ միլիոնավոր դոլարներից էր խոսում ու էլի օդից, էլի մուտիտի տարրերով: Դե, իսկ վերջում Անտիֆեյքի տեղեկությունը որպես «դեսերտ» մատուցեց ու քիչ էր մնում երդվեր, որ էդ սուտ է, բայց դրանով ավելի հիմնավորեց, որ Աննային ու իրան մեր հաշվին S600-ներ է առել:

Հ.Գ. Կարճ ասած` պացիենտն է՛լ առաջվանը չի, պոպուլիզմի չափաբաժինը նկատելիորեն որակը կորցրել է ու դժվար թե համոզի անգամ պողոսներին:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը