Կարծիք

04.11.2019 13:45


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, ինչո՞ւ եք այս երգով մարդկանց քարոզում իրենց երեխաներին զինվորներ դաստիարակել, եթե հայրենիքում երբեք չեք էլ ապրել (տեսանյութ)

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, ինչո՞ւ եք այս երգով մարդկանց քարոզում իրենց երեխաներին զինվորներ դաստիարակել, եթե հայրենիքում երբեք չեք էլ ապրել (տեսանյութ)

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Ժամանակակից հայ ազգայնականության հոգևոր հայրերից ու ճարտարապետներից մեկի՝ Ռափայել Պատկանյանի «Արի, իմ սոխակ» ստեղծագործության իմաստը հասկացե՞լ եք: Որ կատարում եք այս երգը, իմաստը հասկացե՞լ եք:

Պատկանյանը քարոզում ու պատգամում էր զինվորներ դաստիարակել, որ Հայրենիքն ազատագրեն ու Հայրենիքի սահմանները պաշտպանեն: Որպես ի՞նչ եք կատարում այս երգը, ո՞ր ինչ լինի, ի՞նչ եք քարոզում, իմա՞ստը պարոն Թանկյան, իմա՞ստը:

Երգում եք՝ «Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր, ունեմ հանգրվան, ունեմ օթևան: Ազատ Հայրենիք, երջանիկ երկիր...»: Որտե՞ղ, Կալիֆոռնիայաո՞ւմ: Լավ, թող այդպես լինի, հարց չկա, ի վերջո՝ ամեն մեկն ինքն է որոշում, թե որն է իր Հայրենիքը: Բայց ինչո՞ւ եք «Արի, իմ սոխակ» երգով քարոզում մարդկանց՝ իրենց երեխաներին զինվորներ դաստիարակել, եթե Հայրենիքում երբեք չեք ապրել և, կարծես, ապրելու միտք էլ չունեք: Ո՞նց եք կարծում՝ Ձեր քարոզն արդա՞ր է, ավելի կոնկրետ՝ Ձեր քարոզը ֆեյք չէ՞։

Եվ, մինչ Դուք այլ աշխարհամասից Աթանես Ղամբարյանի դեմքի արտահայտությամբ հայերին քարոզում եք զինվորներ դաստիարակել, բազմահազար հայաստանցիների խիստ հետաքրքրում է չարաբաստիկ հարցը. ե՞րբ եք պատրաստվում իրականացնել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել ու ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Իսկ մենք այդ ընթացքում սպասենք Ձեր կատարմամբ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» և «Ախպերս ու ես» երգերի կատարմանը, իհարկե՝ հեռվից, իհարկե՝ այլ աշխարհամասից:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը