Կարծիք

04.11.2019 11:59


Տիկին Լարա՛, ձեր երեխաները սատանիստնե՞ր են

Տիկին Լարա՛, ձեր երեխաները սատանիստնե՞ր են

Այս ինչ վիճակ է... երկու հոգով հարձակվում են ու խոչընդոտում արվեստագետներին գործի ժամանակ: Չեք հավանում, մի գնացեք, մի նայեք, ո՞վ է ձեզ ստիպում: Կարողա՞ սխալ Հանրապետությունում եք. Հայաստանում մարդիկ ազատ են ստեղծելու, արտահայտվելու առանց բռնություն տարածելու: Այս գրառումը երեկ իր ֆեյսբուքյան էջին արել է երեք երեխաների մայր «ավանդապաշտ» կին Լարա Ահարոնյանը: Տիկին Լարա՛, ձեր երեխաները սատանիստնե՞ր են: Այո՛, սատանիստներ: Հիմա կուզենայի ավելի պարզ բացատրել՝ ի՞նչ է նշանակում սատանիստ:

Սատանիզմը` գաղափարական և փիլիսոփայական համոզմունքների մի խումբ է, որը հիմնված է Սատանայի կերպարի վրա: Սատանիստները (սատանայապաշտները) պաշտում են Սատանային՝ որպես գերբնական աստվածություն: Այն մի ձև է, որը հորինվել է մի մարդկանց խմբի կողմից և ուղղված է այն մարդկանց դեմ, ում նրանք ատում են։ Այն տերմին է, որն օգտագործվում է «օտարման» նպատակով: Այն ի հայտ է եկել ավելի վաղ ժամանակներում, քան քրիստոնեությունը: Հեթանոսության ժամանակ երկրպագել են չարին: Հետաքրքրականը այն է, որ հայոց ազգի մեջ դա չի եղել. եղել է Գերագույն աստված՝ Արամազդը: Ըստ նրանց համոզման՝ արյունը կյանքի խորհրդանիշն է, արյունը կյանքն է, էներգիայի շտեմարան է, և սատանային, չարին, Լյուցիֆերին կամ Սադայելին երկրպագելու և նրան հաճոյանալու համար կատարվում են մինչև անգամ մարդազոհաբերություններ: Թեև այսօր իրենք այս ամենը հերքում են և ներկայացնում են որպես ժամանակից արվեստ: Նրանց ծեսերի հիմքում, որպես կանոն, սանձարձակ սեռական հարաբերություններն են: Նրանք լսում են գոթիկ երաժշտություն: Նրանց աշխարահայացքը կազմված է բացարձակ ինդիվիդուալիզմից և «անսովոր» ռոմանտիկայից: Միշտ ձգտել դեպի ավելին (կյանքում, երաժշտության մեջ, արվեստում և այլն), փնտրել գեղեցիկը անգամ այն աշխարհում, որում այն չկա, անվախ նայել կյանքի թե՛ դրական, թե՛ բացասական դրսևորումներին` չփակելով աչքերը: Իմանալ ճշմարտությունը և մռայլորեն կատակել (սկզբունքը հետևյալն է` «Die laughing»` մահացիր ժպտալով): Ուժ ստանալ ցավից, տառապանքներից:

Շատ երկար կարելի է պատմել այս արատի մասին, սակայն`այսօր այսքանը բավական է: Ես չեմ էլ մտածում, որ կենցաղային պողոսները կկարդան կամ եթե կարդան, կհասկանան: Սակայն հարց եմ ուզում տալ պողոսներին: Է՞ս Հայաստանն էիք երազում: Եվ հա, տիկին սրբապիղծ Լարա՛, ամեն ժողովուրդ, ամեն ազգ իր կրթական իդեալը ունի, որը բխում է մեր ազգի ավանդույթներից:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը