Կարծիք

04.11.2019 11:28


Լավ, բա սրա վերջը ի՞նչ է լինելու

Լավ, բա սրա վերջը ի՞նչ է լինելու

«Այսօր մեր բանակը ուղեղազրկված է, հոգեզրկված է։
Պատերազմներում հաղթում են զորահրամանատարները։ Հիշենք Չինգիզ խանի հայտնի ասույթը. «Եղնիկների հոտը վագրի գլխավորությամբ ավելին արժե, քան վագրերի հոտը եղնիկի գլխավորությամբ։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը ծրագրված, միտումնավոր, դասալիքի` դասալիք վախկոտի ճղճիմ հոգեբանությամբ ոչնչացնում է հայոց բանակի ուղեղը, ոգին եւ կազմակերպչական, ռազմական բոլոր հնարավորությունները»,-գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի այս խոսքերը ճշգրիտ արտահայտում են այն, ինչ «նոր» Հայաստանի ոչ բարով վարչապետը անում է մեր բանակի գլխին` քայլ առ քայլ թուլացնելով մեզ եւ նախապատրաստելով մեր ապագա պարտությունները։

Սա մեր ապագա պարտությունների «նախապատրաստման» մեխանիկայի կարեւորագույն, բայց միակ բաղադրիչը չէ։

Նույն բանը «նախանձելի» հետեւողականությամբ, համառորեն եւ մեթոդաբար արվում է մնացած բոլոր ուղղություններով` Եկեղեցի, Ընտանիք, Լեզու, Պատմություն, Ավանդույթներ, Արժեհամակարգ... Այն, ինչը հային` հայ, պետությունը` պետություն, «բնակչությունը»` ժողովուրդ, ժողովրդին` ազգ է դարձնում ու պահում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը