Կարծիք

04.11.2019 10:35


Հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելը մշտապես ձեռնտու է միմիայն այդ պահին գործող իշխանությանը

Հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելը մշտապես ձեռնտու է միմիայն այդ պահին գործող իշխանությանը

Եկեք մի բան բացատրեմ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին։ Նայեք, Քոչարյանենց ամենաուժեղ թեզը այն է, որ կապ չունի, թե ինչպիսին է այս պահի դրությամբ հասարակության լայն շերտերի վերաբերմունքը իր նկատմամբ, այդ մարդու դեմ ցանկացած գործողություն պետք է իրականացվի միմիայն օրենքով, այլ ոչ թե հասարակական նախապաշատմունքներով։ Այս պարագայում Հայաստանում ներկայումս օրենքի գերիշխանության հաստատումը եւ բոլոր հարցերում օրենքի տառի անշեղորեն պահպանումը ամենաշատը ձեռնտու է հենց Ռոբերտ Քոչարյանին՝ ի տարբերություն ներկայիս իշխանությունների, որոնք իրենց տարատեսակ կամայականությունները ու հաշվեհարդարները առաջ տանելու համար առաջին իսկ օրվանից սկսած հայտարարում են, որ ամեն ինչի որոշողը ժողովուրդն է, այսինքն, որպես գերագույն ուժ դիտարկելով ոչ թե օրենքը, այլ հենց հասարակական նախապաշարմունքները ու հույզերը, որոնց մանիպուլացնելը շատ հեշտ է։ Հենց այդ ամենը շահագործելով՝ իրենք կարողացան վերցնել իշխանությունը, հետո ցրել Ազգային ժողովը, իրենց հսկողության տակ վերցնել դատարանները եւ այլն։

Ու հենց այս իշխանությունների դեմ հիմնական պայքարը գլոբալ առումով պետք է տարվի Հայաստանում օրենքի անշեղորեն կատարման պահանջի եւ Հայաստանում օրենքի գերիշխանություն հաստատելու դրոշի տակ։ Ու հիմա դե ինքներդ որոշեք, թե ում ջրաղացին են գիտակցաբար կամ անգիտակից կերպով ջուր լցնում բոլոր այն անձինք, ովքեր կոչ են անում վառել, ջարդել, բնաջնջել, արգելել Հրապարակի մետրոյի դեմը այն թատերական ներկայացման մասնակիցներին, որոնք որեւէ ֆորմալ օրենք չեն խախտել։ Այդ ամենը իրականում ձեռնտու է միմիայն ներկայիս իշխանություններին, ում պետք է հիմնավորել, հաճախ նաեւ իրենց հակադիր խմբերի ձեռքերով, որ Հայաստանում բարձրագույն ուժը ոչ թե օրենքն է, այլ հասարակական հույզերը, վերաբերմունքը, եւ նախապաշտամունքերը։

Ու մի բան էլ, հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելը մշտապես ձեռնտու է միմիայն այդ պահին գործող իշխանությանը։ Ցանկացած իշխանություն կարողանում է առավելագույնս օգտվել դրանից, ու եթե գործ ունենք ոչ ազնիվ իշխանության հետ, ապա այն մշտապես հրահրում է նոր օջախներ՝ ղեկավարվելով բաժանիր ու տիրիր սկզբունքով ու դրանով իսկ հասարակությանը մշտապես տասներրորդական հարցերի շուրջ պահելով լարվածության մեջ։ Իսկ իշխանության հակառակորդների շահերից է բխում հենց ամեն գնով ոչ թե ավելի սրել, այլ մարել նման հրդեհի օջախները։ Մնացածը հաջորդ դասին...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը