Կարծիք

04.11.2019 08:45


Հեղափոխական փարիսեցիություն

Հեղափոխական փարիսեցիություն

Մի կողմից խրախուսում է կամ առնվազն չի խոչընդոտում Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Գարեգին Բ–ի դեմ քարոզչական ու այլ բնույթի արշավները, իսկ մյուս կողմից նույն եկեղեցու ներկայացուցիչներին հրավիրում է ապօրինաբար զավթած առանձնատունն օրհնելու։

Հեղափոխական փարիսեցիությունը հենց սա է, որ կա։ Աթեիզմի ծառաների վերջին հանգրվանը, փաստորեն, հավատքի դուռն է։

Պաշտպանյալն, անշուշտ, այդպես չէր ուզենա, որ լիներ, բայց բնությունն իրենն անում է, և նրա աչքերին չարքեր են երևում։

Հետապնդողից նա վերածվել է հետապնդվողի, և պաշտպանություն է փնտրում մետաֆիզիկական հարթություններում։

Պաշտպանյալն, ըստ ամենայնի, առանձնատան պատերը քերել էր, որպեսզի «ժուչոկ» գտնի։ Հիմա օրհնել է տալիս «ռեմոնտը», որպեսզի չարքերը չհետապնդեն իրեն։ Բայց երբ միտքդ զբաղված է բացառապես նյութականով ու դու տրվում ես երկրային գայթակղություններին, ապա, ի վերջո, դառնում ես Գոգոլի Բաշմաչկինը, որի գլխին փորձանք բերեց նոր «շինելը»։

Պաշտպանյալի հոգու խորքում Կաֆկայի նկարագրած կերպարանափոխությունն է տեղի ունենում։ Դերային կոնֆլիկտը մշտական լարվածության մեջ է պահում նրան։ Դեղերն ու սեանսերն այստեղ անօգուտ են։

Նա ոչ թե երկու «ես»–երի սինթեզն է դարձել, այլ սեփական «ես»–երից փախչողը։

Պաշտպանյալը հրաշքների աշխարհում հայտնված «Ալիսան» է, որը գիտի, որ գոյություն ունի ժամացույց, որի սլաքները երբ հայտնի պահին երեք անգամ ղողանջել տան, կառքը դդումի կվերածվի։ Դա է պատճառը, որ նա շտապում է։ Շտապում է ու վախենում։ Վախենում է ու ագրեսիվանում։ Ագրեսիվանում է ու սխալվում։ Սխալվում է ու կպարտվի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը