Կարծիք

03.11.2019 14:22


Ստամբույլան կոնվենցիան վավերացնելու նպատակով դրսից ոչ մի ճնշում էլ գոյություն չունի

Ստամբույլան կոնվենցիան վավերացնելու նպատակով դրսից ոչ մի ճնշում էլ գոյություն չունի

Լրագրողի այն հարցին, թե առանց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման՝ գործող օրենսդրությամբ հնարավոր չէ՞ արդյոք կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Մեր գործող օրենսդրությունը թերի է, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ունենանք»: Հետաքրիքիր է, այդ որտե՞ղ է թերի մեր գործող օրենսդրությունը, թող տիկին Բաթոյանը կետ առ կետ ներկայացնի ու հիմնավորի, թե չէ սովորել են, թքած ունենալով պատասխանատվություն ասածի վրա, խաբել ու մանիպուլացնել հասարակությանը:

Կամ այդ նույն Բաթոյանն ասում է՝ «Դա միջազգային պարտավորություն է, ինչպես բոլոր մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրտավորությունը՝ ստորագրել է, և հիմա պետք է վավերացնի»: Իյա, իրո՞ք, ընկեր Զարուհի՛։

Նախ սկսենք այնտեղից, որ հենց մարդու իրավունքների հանդեպ ստանձնած պարտավորություններից ելնելով է, որ ՀՀ իշխանությունները պիտի չվավերացնեն այդ հակաիրավական կոնվենցիան, և երկրորդ, այդ ո՞վ է ասում, որ եթե ստորագրել են, ուրեմն պարտադիր կերպով պիտի վավերացնեն, չկա՛ այդպիսի բան, Հայաստանը դե յուրե անկախ ու ինքնիշխան երկիր է, ու ոչ ոք իրավունք չունի նրան ինչ-որ կոնվենցիաներ պարտադրել, առավել ևս, որ այդ կոնվենցիան հակասում է մարդու հիմնարար իրավունքներին ու ՀՀ Սահմանադրությանը:

Եվ վերջում ամենակարևորի մասին. այն բոլոր խոսակցությունները, որ, իբրև թե, դրսի ուժերը՝ եվրոպացիներն ու էլի չգիտեմ՝ ովքեր, ճնշում են գործադրում մեր իշխանությունների վրա Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար, բացարձակ անհիմն են. ոչ ոք մեր իշխանության վրա ոչ մի ճնշում չի բանեցնում, այդ բոլոր խոսակցությունները իրենք են մոգոնում, որպեսզի հայ հասարակության մոտ արդարանան՝ ասելով, որ պահանջում էին, մենք էլ ստիպված պիտի վավերացնեինք, հակառակ դեպքում խնդիրներ կունենայինք իրենց հետ հարաբերություններում. նորից եմ կրկնում, չկա նման բան, դա թավիշների հերթական դեզինֆորմացիան է:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը