Կարծիք

03.11.2019 12:33


Գիշերն այդ աղջիկների պրոֆիլներն էի նայում․ այն, ինչ տեսանք Հրապարակում, այսբերգի գագաթն էր ընդամենը

Գիշերն այդ աղջիկների պրոֆիլներն էի նայում․ այն, ինչ տեսանք Հրապարակում, այսբերգի գագաթն էր ընդամենը

Ի՞նչ էին ասում ցամաք շատրվաններում թավալ եկող աղջիկները։ Մարմնի ազատագրո՞ւմ։ Ինչի՞ց։ Ախր մարմինը ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր տարա։ Ջրով լի բաժակի պես։ Ինչի՞ց են ուզում ազատվեն այդ աղջիկները։ Հոգո՞ւց։ Ոգեղենի՞ց... Բայց այդ ամենից վաղուց են ազատված։ Ակնհայտ էր դա։

Եվ ուրեմն, սիրելի ընկերնե՛ր... Խնդիր կա, լուրջ խնդիր։ Ես պատրաստ չեմ դեն նետել բոլոր դատարկ բաժակները։ Ախր այդ դատարկությունն արդեն շատ շատ է։ Լցնել է պետք դատարկությունը և ոչ թե շպրտել։ Կհարցնեք՝ ո՞նց։ Չգիտեմ։ Ասում էի, չէ՞, լուրջ խնդիր կա։

Գիշերն այդ աղջիկների պրոֆիլներն էի նայում, նրանց, այսպես կոչված, լաբորատորիայի աշխատանքն ուսումնասիրում։ Ուրեմն ասեմ՝ այն, ինչ այսօր տեսանք Հրապարակում, այսբերգի գագաթն էր ընդամենը։ 3-4 տարեկան երեխաներ կան այնտեղ։ Մայրեր, հայրեր... Հասկանո՞ւմ եք։ Բա նրանց ի՞նչ անենք։

Լցնել է պետք։ Գոնե թե էն փոքրերին։ Մտածել է պետք, թե ոնց լցնենք։ Թե չէ որ սկսեցինք սաղ շպրտել, վերջում տեսնելու ենք, որ մի քանի հազար մարդ է մնացել ընդամենը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը