Կարծիք

03.11.2019 12:11


Վաղը, ես չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն

Վաղը, ես չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն

Ու էս մառազմը և ապականությունը շարունակվելու են, քանի դեռ հասարակության մեծ մասը լուռ է

Երեկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպես կոչված, ֆուտուրիստական պեոզիայի էքսպերիմենտալ ընթերցմանը, ինչը, պարզվեց, ըստ այդ «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկի՝ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի, «ֆուտուրիստական պոեզիայի ապագայի ձայնն է անցյալում, որ գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը»: Հասկացաք չէ՞: Բնականաբար` ոչ: Ես ևս, լինելով մասնագիտությամբ թատերագետ, ով հաստատ տարբերում է արվեստը ապականությունից, մառազմից, զառանցանքից և հիվանդ մարդկանց ախտաբանական սուբլիմացիաներից, ոչինչ չհասկացա:

Հանրապետության մետրոյի տարածքում երեկ, քաղաքապետարանի թույլտվությամբ բեմադրված «ֆուտուրիստական մառազմի» մասին տեղեկացա իմ ընկերներից Վահագն Խաչերյանի գրառումից ու մինչ Ամուլսարից վերադարձա Երևան` «բարձր արվեստի» բեմականացումը ավարտվել էր:
Որ հասարակության մեջ կարող են լինել անառողջ ընկալումներ ունեցող մարդիկ, հասկանալի է: Ինձ իրենք չեն հետաքրքրում, քանի դեռ չեն հրապարակայնացնում իրենց հիվանդ և պաթոլոգիկ բնազդները: Վաղը, ես չեմ զարմանա, որ կառավարության շենքի դիմաց Կամասուտրա բեմադրեն ու «մտավորականների» մի հատված, ցավոք, բարեկրթությունս թույլ չի տալիս նրանց դեպքում «մտավորական» բառի մեջ օգտագործել կոշտ «ռ»-ն, ասի, որ դա բարձր արվեստ է և մեզ՝ տգետներիս, խորհուրդ տալ այցելել Թաջ Մահալ:

Սա այլևս աղետ է, ու այս աղետը կանխել է պետք օր առաջ: Ցավոք, հանրության մեծ մասը լուռ է, ու այդ լռությունը ամենամեծ քարտ-բլանշն է հիվանդների, ապազգային աղբի և հատուկ մշակված ծրագրով ապականություն քարոզողների համար:

Ու թող չհամարձակվի որևէ «ազատ ճախրող» արվեստագետ ասի, թե երեկ Հանրապետության մետրոյի մատույցներում տեղի ունեցածը արվեստ էր և գոյության իրավունք ունի: Արդեն ասացի` նույն տրամաբանությամբ վաղը հրապարակներում և ձեր երեխաների կրթարանների դիմաց նման «ազատ ճախրող արվեստագետները» կբեմադրեն Կամասուտրա ու ձեր երեխաները ստիպված կլինեն հաղորդակիցն ու ականատեսը լինել այդ «բարձր արվեստին»:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը