Լրահոս

02.11.2019 15:00


Opel-ը Չայնիի ոլորաններում տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտում

Opel-ը Չայնիի ոլորաններում տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 35 ZX 237 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը