Կարծիք

02.11.2019 14:39


Գործ տվողների ինստիտուտի բարգավաճումը

Գործ տվողների ինստիտուտի բարգավաճումը

Երբ հետում ես լրահոսին, իշխանության եւ նրան ինքնամոռաց ինքնատրվածներին, ցավով արձանագրում ես՝ անասելի աճել է գործ տվողների ինստիտուտը, ստուկաչությունը դարձել է կենսակերպ, նիկոլապաշտները քնում-արթնանում են այն մտքով, թե ինչ գործ գտնեն, ում վրա գրեն, ում բռնել տալու համար բանսարկություն անեն։

Արժեհամակարգ է փոխվում, Հանրային խորհրդի մեկ առանձին վերցրած անձ (անիմաստ է անունը գրել, գիտեք) հայտնի ֆիլմի տիրացուի պես էս ու էն կողմ է ընկել, բա Մանուկյանն էս ասաց, ինքը այսպես էր ասում, էս նկատի ուներ, մոտավորապես՝ նույն տիրացուի՝ «Էդ էլ՝ նիխտ» տրամաբանության մեջ, պատգամավոր Բաբաջանյանը անթաքույց, ինքնատրվում է եւ հրճվում գործ տալու իր մաստեր-կլասներով․․․

Արժեհամակարգ է փոխվում, բոլորը Հելլոինի դիմակների մեջ սերտաճել են եւ կորցրել մարդակային դիմագիծը․․․

Այ ձեր հոգուն մատաղ, հա՛, իշխանափոխվեցիք, սահմանադրական կարգը տապալելով եկաք իշխանության, բայց ինչո՞ւ այսքան իջաք, ինչո՞ւ ընկաք այսքան, մայր ու մանուկ ուրացաք․․․ Էս ի՞նչ գահավիժել եք գահավիժում, մարդկությունից ու մարդկայնությունից էս ո՞նց եք խելապակաս հեռանում․․․․ Մենակ չասեք, բա նախկինները, բա ձեր ժաամանակ, վերջ, հասկացանք, դուք եք այսօր եւ դուք փառահեղորեն ինքներդ ձեր ձեռքով փորում եք ձեր քաղաքական գերեզմանը․․․
Ու այդ գերեզմանում ինքներդ ձեզ վրա եք ստուկաչություն անելու․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը