Կարծիք

02.11.2019 18:28


Իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել վերահսկողությունից ու տիրում է անարխիա

Իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել վերահսկողությունից ու տիրում է անարխիա

Ու կրկին ուզում եմ տալ հռետորական հարցս:

Ո՞ւմ և ինչի՞ն ենք սպասում:

Իրավիճակը վաղուց արդեն դուրս է եկել վերահսկողությունից ու տիրում է անարխիա (բեսպրիդել):

Ամեն օր բողոքի ակցիաներ, դժգոհություններ, ամեն օր մի ապազգային ծրագիր են պարտադրում, ամեն օր մի հիմարություն են դուրս տալիս, անհեռատես, չմտածված, հանցավոր ու դավադիր քայլերը հերթականությամբ գործի են դնում, մարդիկ չեն հասկանում՝ ի՞նչ է կատարվում, ու ամենասարսափելին անորոշությունն է, որի մեջ թաղված է մեր հասարակությունը:

Ո՞ւր ենք գնում, ի՞նչ է սպասվում մեզ բոլորիս, ո՛չ կոնկրետ ծրագիր կա, ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ ապագայի տեսլական, սա այն հարցն է, որի պատասխանը ոչ մեկ չունի, անգամ երկրի վարչապետը:

Ու մնում է միայն հասկանալ, որ սպասելու, համբերելու ու այս օտարածին ու ապազգային իշխանությանը հանդուրժելու բոլոր լիմիտները սպառվել են ու էլ սպասելու ժամանակ չկա:

Կամ դուրս ենք գալիս՝ համախմբված սրանց փողոց քշելու, որտեղից որ եկել են, կամ էլ լուռ ու մունջ գլուխներս կախ սպասենք երկրորդ անգամ ցեղասպանվելու, այլ տարբերակ չկա, այլ տարբերակ պարզապես չեն թողել:

Իրինա Հարությունյանի ֆեյսուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը