Կարծիք

02.11.2019 15:45


Փաշինյանը չի հանգստանալու, մինչև այս պետությունը չտեսնի կալանավորի կարգավիճակում

Փաշինյանը չի հանգստանալու, մինչև այս պետությունը չտեսնի կալանավորի կարգավիճակում

Բարի օր բոլորին:

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հիշում դրվագներ իր բանտային կյանքից, իր փաստաթղթերն է սնդուկից հանում՝ փորփրում, շարում իրար կողքի, կարծես թե ուզում է ի մի բերել իր անցած կյանքը:

Որքան էլ փորփրի և հետ հայացք գցի՝ նա չի կարողանալու գտնել Հայաստանի և Արցախի առաջ ունեցած որևէ վաստակ: Նա չունի որևէ օգտակար գործողություն, որևէ աչքի ընկնող արարք: Մշտապես անհաջողակ, ձախողակ, որևէ գործ ավարտին չհասցրած, մշտապես կուրծք ծեծողի և ջուր պղտորողի դերում՝ այս անձը քաղաքական իր բարձրագույն լեվըլը արձանագրեց՝ ընդամենը պառկելով փողոցում, մեքենաների տակ:

Սա հերոսություն չէ:

Հերոսությունը սեփական մարմնով թշնամու գնդացիրը փակելն է, հող ազատագրելն է, քայքայված տնտեսությունը վերականգնելն է:

Մարդ, որը այս ընթացքում արեց հայ իրականության համար ամենավատ քայլերը՝ ձեռք բարձրացրեց հայոց լեզվի և պատմության, եկեղեցու և ավանդական ընտանիքի վրա, կոտրեց գեներալիտետի ողնաշարը, փակեց որբանոց ու ծերանոց՝ դեպի անհայտություն ուղեգիր տալով առանց այն էլ դժբախտ մարդկանց:

Նիկոլ Փաշինյանն եկավ ինքնահաստատվելու Հայաստանի և Արցախի ճակատագրի հաշվին:

Այսօր էլ նա իր Ֆ/Բ էջում հիշել է կալանավորի իր առօրյան, երբ բանտում էր, և իրեն տարել էին առաջին զբոսանքին: Դա ունի խորը հոգեբանական բացատրություն, և նա չի հանգստանալու, մինչև այս պետությունը չտեսնի կալանավորի կարգավիճակում:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը