2008–ի մարտի 1–ին Լֆիկի «կալբասները» կերած հեղափոխականների մոտ իրավիճակ է փոխվել։
Մինչև 2018–ի ապրիլի 23–ը, այսինքն՝ մինչև այն պահը, երբ Սերժ Սարգսյանը դեռ հրաժարական չէր տվել, Սամվել Ալեքսանյանը՝ «ԼՖիկ Սամոն», հակահեղափոխական օլիգարխ էր և բռնության էր ենթարկում փողոց փակող հեղափոխականներին։
Ի դեպ, հեղափոխականների դեմ պայքարելու պահին Սամվելի գլխավերևում նրա «Բենթլի» ավտոմեքենայի ֆիրմային հովանոցն էր։ Այդ հետո պետք է նույն հովանոցը պաշտպաներ հեղափոխականների գլուխը անձրևից՝ Լֆիկի հոգատար, քծնող ու խաբուսիկ հայացքի ներքո։
Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրատարածքում պայքարում էր Լֆիկ Սամոյի դեմ ու հանդիպում էր նրա կողմնակիցների գրոհներին։ Հիմա այդ խառնամբոխը, թերևս, հպարտ ու դուխով քաղաքացի է դարձել։
Լֆիկը ճիշտ էր ասում, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ախպերն է, պարզապես ուզում է ցույց տալ, թե, իբր, ընդդիմադիր է։
Կար նաև ժամանակ, երբ Նիկոլը խոսում էր Մալաթիայում բնակվող ու Ալեքսանյանի հիմնարկներում աշխատող մարդկանց լֆիկական «Օսվենցիմից» ազատագրելու մասին։ Հիմա ժողովրդի վարչապետն այլ կարծիքի է, քանզի օգտվում է լֆիկական «Օսվենցիմի» բարիքներից։ Համ էլ՝ իրենց էլեկտորատները նույնն են։ Այդ էլեկտորատը Լֆիկի վաճառած «Դուխով» օղին է խմում և ձրի լավաշ ստանում լֆիկական «Օսվենցիմից»։ Նիկոլն էլ է ձրի ստանում, բայց ոչ թե լավաշ, այլ երկնագույն եզրաշերտով սկուտեղի վրա մատուցվող այլ բան։
Հիմա, երբ հակահեղափոխական օլիգարխ Լֆիկ Սամոն հռչակվել է հեղափոխական սեփականատեր Սամվել Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է նրա կողքին՝ բիզնեսմենի նորաբաց արտադրամասում։ Վայր, որը նախկինում ընդդիմադիր խաղացող Նիկոլը Օսվենցիմ կանվաներ, բայց հիմա այդ վայրում տեղադրված է վարչապետ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» էժանագին գրառումը։
Ամբողջ գիտակցական ու հաճախորդական կյանքում Սամվել Ալեքսանյանի դեմ ելույթներով թունդ ընդդիմադիր խաղացած Նիկոլ Փաշինյանի «քիփությունը» հեղափոխության խորհրդանիշներից մեկը դարձած նախկին օլիգարխի հետ շատ ցցուն ձևով ցույց է տալիս «թավշյա» հեղափոխության սուտն ու կեղծիքը, փարիսեցիությունն ու պոպուլիզմը։
Սամվել Ալեքսանյանը հիմա է՛լ Լֆիկը չէ։ Նա դարձել է հեղափոխականների սրտի սեփականատերը։ Հատկապես երբ առատաձեռն է գտնվում Փաշինյանի տիկնոջ հայտնի հիմնադրամների մասով։ Աննա Հակոբյանն, ի դեպ, հաճույքով գովազդում է Սամվել Ալեքսանյանի արտադրանքը և բոլորին կոչ անում մուծվել։
Հեղափոխությունը մաքրում է նախկինի բոլոր հետքերը։ Հատկապես երբ հետքերը կլորիկ գումարներով են մաքրվում։
Նիկոլը՝ լֆիկական «Օսվենցիմում» (տեսանյութ)

Հայկ Ուսունց