Կարծիք

01.11.2019 19:39


Թախանձագին խնդրանք հայկական Շերլոկ Հոլմսին

Թախանձագին խնդրանք հայկական Շերլոկ Հոլմսին

Գիտեք, չէ՞, որ Հայաստանում (ի՞նչ իմանաս` արեւի տակ) առանց Ռոբերտ Քոչարյանի ուղղակի կամ անուղղակի «մասնակցության» ոչ մի վատ բան չի լինում` ինչ դժբախտություն, ողբերգական պատահար լինում է, երկրորդ նախագահի մատը խառն է, թախանձագին խնդրանք Ստուկաչ Բաբաջանյանին՝ անհապաղ ուսումնասիրել շների ոհմակի կողմից Կենդանաբանական այգում իրականացված սադրիչ գործողությունների թաքուն ծալքերը, կազմել հանցագործության մասին համապատասխան հաղորդագրություն եւ շտապ դիմել ԱԱԾ`մուֆլոնների եւ կենգուրուների «հոշոտման» միջադեպերը հետաքննելու, պատվիրատուներին ի հայտ բերելու պահանջով եւ սեղմ ժամկետում պատասխանել հպարտ քաղաքացուն մտահոգող հարցին՝ արդյոք այդ ոհմակների հետեւում կանգնած չէ՞ Ռոբերտ Քոչարյանը։

Սպասում եմ հայկական Շերլոկ Հոլմսի արագ արձագանքին։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը