Կարծիք

01.11.2019 17:09


Վերացվել են Արսեն Բաբյանի՝ ընտանիքի հետ շփվելու միայն տեսակցության սահմանափակումները. հեռախոսազրույցի արգելքը դեռ պահպանվում է

Վերացվել են Արսեն Բաբյանի՝ ընտանիքի հետ շփվելու միայն տեսակցության սահմանափակումները. հեռախոսազրույցի արգելքը դեռ պահպանվում է

Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն կամ փիառ նկատառումներով հետաքրքրվում են քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի (ներառյալ 1 և 6 տարեկան երեխաների) հետ շփման սահմանափակումներով, որոնք իբրև թե երեկ «հերոսաբար» ու «մարդասիրաբար» վերացվել են։

Իրականում վերացվել են ընտանիքի հետ շփվելու միայն ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ հետ կապված սահմանափակումները, իսկ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է։

Համաձայնեք՝ ոչ բոլորը կցանկանային, որ իրենց մանկահասակ երեխաները այցելեին բանտ՝ իրենց տեսության, այլ կնախընտրեին երբեմն շփվել հեռախոսով՝ խոստանալով, օրինակ, գործուղումից հնարավորինս շուտ վերադառնալ լավ-լավ նվերներով։

ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը