Կարծիք

01.11.2019 14:10


Անկախ դատական համակարգի թիվ մեկ ներկայացուցչի վրա գործ կարելը հայտնի ամենածանր հանցանքներից մեկն է

Անկախ դատական համակարգի թիվ մեկ ներկայացուցչի վրա գործ կարելը հայտնի ամենածանր հանցանքներից մեկն է

Սիրելի քննիչներ Կամո Սահակյան և Արամ Հարությունյան,

Հաղորդագրությունն արդեն կա և հիմա բոլորին պարզ է այն խայտառակությունը, ինչի մասին օրեր շարունակ խոսում էինք, իսկ դուք օրեր շարունակ կարում էիք:

Հուսով եմ՝ հասկանում եք, որ պետության անկախ դատական համակարգի թիվ մեկ ներկայացուցչի վրա գործ կարելը հայտնի ամենածանր հանցանքներից մեկն է, որը վաղեմության ժամկետ չունի և շատ երկար կյանք է ունենալու: Հուսով եմ՝ գիտեք, որ ձեր գործողություններին շատ ուշադիր, մանրակրկտորեն հետևում են հյուսիսում, արևմուտքում, արևելքում, ինչու ոչ՝ նաև հարավում: Հուսով եմ՝ գիտեք, որ միջազգային տարատեսակ հայտարարություններում և հեռուստանյութերում ուղիղ տեքստով ոչինչ չի ասվում, տողատակերում է ամեն ինչ ասվում՝ այստեղից բխող անխուսափելի, կրկնում եմ՝ անխուսափելի հետևանքներով: Այդ ամենը գրանցում են, արձանագրում են, չեն խոսում, բայց ամեն ինչ տեսնում, ամեն ինչ լսում և իմանում են՝ անխուսափելի հետևանքներով:

Իմ բարի խորհուրդը ձեզ, որովհետև ես ձեզ վատ չեմ վերաբերվում: Ձեր կատարածը փաստաթղթավորեք, որ ամենայն պատասխանատվությամբ հիշեք. արդյոք ինչ-որ մի ցուցմունք տվող անձ իր ոտքո՞վ եկավ ձեր մոտ ու պատմեց, թե ինչ է եղել: Կամ որ դուք էիք նրան կանչել, արդյոք հենց առաջին ցուցմունքում նման բան ասա՞ց: Արդյոք այլ բան դեմ չե՞ք տվել՝ ցուցմունք կորզելու համար, արդյոք շանտաժո՞վ չեք ցուցմունք կորզել: Որերո՞րդ ցուցմունքից է նման «տեղեկություններ» ձեզ հաղորդել: Ո՞վ է ձեզ հրահանգել կամ պարտավորեցրել, իսկ միգուցե՝ վախեցրել: Այս ամենը հստակ պահեք ձեր հիշողության մեջ, ու եթե ժամանակ ունեք, մի տեղ գրեք, որ հանկարծ չմոռանաք՝ անուններով ու դատաներով: Որովհետև երիտասարդ տղաներ եք, իսկ այս հարցը շատ երկար մնալու է, շատ երկար քննվելու է՝ բոլոր մանրամասնություններով:

Բարեկամաբար եմ հորդորում՝ ամեն օր առավոտյան մեղրաջուր խմեք, որ այս հարցերի մանրամասնությունները լավ հիշեք ու երբ գա ժամանակը, պատասխաններում չխճճվեք: Նաև հուսով եմ՝ գիտակցում եք, որ այս գործը քանդվելու է միանգամից ու անմիջապես, իսկ այս ամենն ընդհանրապես ասած՝ երկար չի տևելու:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը