Կարծիք

01.11.2019 12:00


Նիկոլ և Աննա հիշե՛ք՝ ծերանալ կա, բարձրանալ և վայր ընկնել կա, էն ծերանոցի տատիկի նվիրած ադամանդից մատանին էլ լավ պահեք

Նիկոլ և Աննա հիշե՛ք՝ ծերանալ կա, բարձրանալ և վայր ընկնել կա, էն ծերանոցի տատիկի նվիրած ադամանդից մատանին էլ լավ պահեք

Երեկվա կառավարության նիստից եմ ուզում խոսել, որ Փաշինյանը գիշերօթիկ հաստատությունների եւ ծերանոցների լուծարման դեմ խոսողներին որակեց՝ հետամնաց քարոզիչներ, եւ ո՞վ համարձակվի բարձրաձայնել, պինցետով կընկնի հետեւներից։

Նիկոլը ձեզ դրել է տգետների (պողոսների) տեղ, հարգելի հայրենակիցնե՛ր, որ ինքը սկլերոզով է տառապում, գիտի բոլորդ եք տառապում իր այդ հիվանդությամբ։

Հիմա եկեք թարմացնեմ ձեր հիշողությունը։ Հիշո՞ւմ եք՝ Նիկոլի կինը՝ Աննան, գնացել էր Ժնև և մասնակցել էր Շվեյցարական կարմիր Խաչի բարեգործական երեկոյին, որը, ինչպես այս կազմակերպության գրասենյակն է հայտնում, նվիրված է եղել Հայաստանին, իսկ հավաքված գումարներով հոգալու էին Հայաստանում տարեց մարդկանց կարիքները (գումարն էլ որքանով հիշում եմ բավականին մեծ էր )։

Հիշեցի՞ք, դե շատ լավ է, գալով Հայաստան որոշ ժամանակ անց ինչ լուրեր էին պտտվում, որ էս մեր «նոր կառավարությունը» ցանկանում է փակել Գյումրու ծերանոցներից մեկը։

ՀԱՐՑ՝ հիմա ես, որ քննադատում եմ այդ որոշումը, քանի որ այն հակասում է ծերերի իրավունքներին, ես հետամնացությո՞ւն եմ քարոզում:

Հ.Գ. Նիկոլ եւ Աննա հիշե՛ք՝ ծերանալ կա, բարձրանալ եւ վայր ընկնել կա, էն ծերանոցի տատիկի նվիրած ադամանդից մատանին էլ լավ պահեք, որ վաճառեք, մի քանի ամիս կարողանաք ապրել։ Ասում են՝ մատանիները, նախորդ կրողի ճակատագիրն են փոխանցում։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը