Կարծիք

01.11.2019 08:55


Ու այս խելահեղությունը շարունակվում է արդեն մեկ շաբաթ

Ու այս խելահեղությունը շարունակվում է արդեն մեկ շաբաթ

Այսօր գործընկերներիցս մեկը շատ լավ փոխաբերությամբ բացատրեց Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքի բուն էությունը։

Պատկերացրեք՝ ինչ-որ մունիցիպալ կանաչապատման ձեռնարկություն իրականացրել է որևէ կենտրոնական փողոցի ծառերի էտում։ Մեկ տարի անց ինչ-որ պողոսներ հայտարարում են, որ էտման ընթացակարգը չի պահպանվել, քրեական գործ են հարուցում Էկոցիդի հոդվածով, Էկոցիդին օժանդակելու մեղադրանք են առաջադրում համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին՝ այն բանի համար, որ նա էտող բրիգադի վարորդին իբրև թե երկու օր ուշ է փոխանցել բենզինի կտրոնները։ Հետո ձերբակալում են, հետո կալանավորում, հետո զրկում մանկահասակ էրեխեքի հետ շփվելու հնարավորությունից, ՍԱԿԱՅՆ վերջին պահին, այնուհանդերձ, «մարդասիրությունից» դրդված թույլատրում են բանտում մեկ-մեկ շփվել էրեխեքի հետ։

Իսկ պողոսների «փաստաբանները» հայտարարում են, որ, մոլ, շատ ցավալի է, որ մարդը նստած է, բայց դե քննություն է ընթանում, օրենք կա, կարգ կա, կանոն կա, նախաքննության շահ կա, առանձնապես վտանգավոր հանցանքի մեջ է, չէ՞, մարդը մեղադրվում։

Ու այս խելահեղությունը շարունակվում է արդեն մեկ շաբաթ։

Ծանոթագրություն։ Քրօր 394 հոդված։ Էկոցիդը. Բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով:

ՀԳ. Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը