Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանու նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Մեղադրյալի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը«Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին: Մկրտչյանն ընդգծեց, որ քննության հետագա ընթացքի համար կարևոր է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, քանի որ միայն դրանից հետո պարզ կլինի պատանին մեղսունակ է, թե ոչ:
«Եզրակացությունից շատ բան է կախված՝ կոնկրետ ինքն ինչ վիճակում է գտնվել: Կարող է պարզվի, որ ինքը ֆիզիոլոգիական աֆեկտի մեջ է եղել, կամ ախտաբանական աֆեկտի մեջ է եղել»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ եզրակացությունից է կախված նաև ցուցմունքների արժանահավատության հարցը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը։
Նախնական քննության տվյալներով՝ ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականին։
Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից։ Ավելին՝ պարզվում է, որ ցերեկը տղաները, մասնավորապես կրտսեր եղբայրը զբաղվել է մուրացկանությամբ, իսկ գիշերնրն էլ ավագ եղբոր հետ գողությամբ։
Ընդ որում՝ կրտսերը նաեւ տանը՝ մոր կողմից ենթարկվել է բռնության, ունի մտավոր թերզարգացվածության խնդիր։ Իսկ ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, նրան ոստիկանության եւ սոցիալական ծառայության աշխատակիցները, համապատասխան եզրակացության հիման վրա, տեղավորել էին հոգեբուժական հաստատությունում, որտեղից դիմել էր փախուստի։
«Փաստինֆո»-ի հարցին, թե տղային ինչ բուժում է նշանակված եղել, ինչ դեղահաբեր էր օգտագործում եւ արդյոք դեպքի օրը նա օգտագործել է դեղեր՝ փաստաբանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ նման տեղեկություն չունի:
Հարցին, թե արդյո՞ք պատանին ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը՝ Սեդրակ Մկրտչյանն ասաց, որ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 4 տարբեր հոդվածներով և նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն նշում է, որ ոստիկանին սպանելու մտադրություն չի ունեցել: «Ասում է՝ ես չէի ցանկանում իրեն սպանել: Ես մտածում էի, որ ինքը պետք է բռներ տաներ, կրակեցի, որ վախենան՝ չգան բռնեն, մենք փախնենք»,-ասաց Մկրտչյանը՝ պատմելով տղայի ցուցմունքը: Պաշտպանը նաև շեշտեց, որ երիտասարդը զղջում է կատարված արարքի համար:
Փաստաբանը տեղեկացրեց, որ եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ խափանման միջոցի հետ միասին քննարկման առարկա է դարձել կրտսեր եղբոր նկատմամբ ստացիոնար փորձաքննություն նշանակելու համար նրան հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու հարցը։
Նշենք, որ ավելի վաղ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատարը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր, որ երիտասարդները մեղսունակ են համարվում և դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել:
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին կտեղափոխվի հոգեբուժական հաստատություն
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանու նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Մեղադրյալի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին: Մկրտչյանն ընդգծեց, որ քննության հետագա ընթացքի համար կարևոր է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, քանի որ միայն դրանից հետո պարզ կլինի պատանին մեղսունակ է, թե ոչ:
«Եզրակացությունից շատ բան է կախված՝ կոնկրետ ինքն ինչ վիճակում է գտնվել: Կարող է պարզվի, որ ինքը ֆիզիոլոգիական աֆեկտի մեջ է եղել, կամ ախտաբանական աֆեկտի մեջ է եղել»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ եզրակացությունից է կախված նաև ցուցմունքների արժանահավատության հարցը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը։
Նախնական քննության տվյալներով՝ ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականին։
Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից։ Ավելին՝ պարզվում է, որ ցերեկը տղաները, մասնավորապես կրտսեր եղբայրը զբաղվել է մուրացկանությամբ, իսկ գիշերնրն էլ ավագ եղբոր հետ գողությամբ։
Ընդ որում՝ կրտսերը նաեւ տանը՝ մոր կողմից ենթարկվել է բռնության, ունի մտավոր թերզարգացվածության խնդիր։ Իսկ ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, նրան ոստիկանության եւ սոցիալական ծառայության աշխատակիցները, համապատասխան եզրակացության հիման վրա, տեղավորել էին հոգեբուժական հաստատությունում, որտեղից դիմել էր փախուստի։
«Փաստինֆո»-ի հարցին, թե տղային ինչ բուժում է նշանակված եղել, ինչ դեղահաբեր էր օգտագործում եւ արդյոք դեպքի օրը նա օգտագործել է դեղեր՝ փաստաբանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ
նման տեղեկություն չունի: