Կարծիք

31.10.2019 16:22


Ես ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ եմ ուզում. ոչ հինն եմ ուզում, ոչ էլ նորը

Ես ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ եմ ուզում. ոչ հինն եմ ուզում, ոչ էլ նորը

Հիշում եք, երբ էր նոր Հայաստանը, երբ անկախացանք և, կարծես թե, պետք է նորովի մեր հայրենիքը կառուցեինք, բայց իշխանության եկած մարդիկ շատ արագ լծվեցին պետությունը քանդելուն, մաս-մաս վաճառելուն, քաղաքական սպանություններ իրականացնելուն և մարդկանց էլ ավելի վատին սովորեցնելուն։ Դա էր նոր Հայաստանը։

Հետո եկան նոր իշխանություններ և սկսեցին ոչ թե նոր Հայաստան կառուցել, այլ մեր Հայաստանը հզորացնել և զարգացնել։ Ամեն բան ասել, որ լավ է եղել, իհարկե սխալ է, խնդիրներ միշտ էլ եղել են և կլինեն, բայց կար զարգացնելու և հզորացնելու հստակ քաղաքական դիրքորոշում։

Իսկ ինչ պատահեց դրանից հետո․ կրկին իշխանության եկան մարդիկ, որոնք լծվեցին "նոր" Հայաստան կառուցելուն գործին, իրենց հին, բայց չմոռացված գործին։ Քաղաքական հետապնդումներ, տնտեսական անկում, մարդկանց կենսամակարդակի կայուն վատթարացում, ազգային արժեքների ոչնչացում։ Ինչպես առաջին "Նոր" Հայաստանի դեպքում, այդպես էլ այսօրվա "Նոր" Հայաստանում միանշանակ տեղի է ունենալու արտագաղթի լուրջ աճ։ Հայաստանը վերածվել է ֆեյսբուքով կառավարվող երկրի, որտեղ բոլորը սխալ են, Նիկոլը ճիշտ։

Ես ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ եմ ուզում․․․Ոչ հինն եմ ուզում, ոչ էլ նորը։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը