Կարծիք

31.10.2019 14:55


Երևի նիստից առաջ մոռացել էին գրպանը բան գցել

Երևի նիստից առաջ մոռացել էին գրպանը բան գցել

Ընդհուպ պինցետով հատ-հատ կքերի, արմատախիլ կանի, ոտերի վրայից թափ կտա, մինչեւ վերջին մոլեկուլը կոչնչացնի բոլոր բացիլներին...

Կառավարության նիստում երկրիս թիվ 1 ամբախ-զամբախաբանը հերթական շռայլ նվերը` էլիտար հաթաթաների փունջը մատուցեց յուր հավատավոր հոտին։

Մասնավորապես, սպառնաց «Հայաստանի կոռուպցիոն համակարգի» բոլոր մնացորդներին, որոնք կփորձեն «Հայաստանը պահել հետադիմության եւ տգիտության, կամ ետ քաշել, տանել, մտցնել տգիտության փակուղի», եւ խստիվ նախազգուշացրեց. «Մեր քաղաքականությունը էս առումով լինելու ա շատ սկզբունքային։ Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակներում։ Էդպիսի բան, էդպիսի ուժեր ես տեսնում եմ` էդպիսի ուժեր էսօր կան նաեւ կառավարության մեջ։ Եվ մենք պետք ա հա՛տ-հատ, հետեւողական արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլո՛ր մարդկանց պետական կառավարման համակարգից` հա՛տ-հատ, հետեւողականորեն, մինչեւ վերջին մանրուքը։ Ընդհուպ`պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա ըտեղ էդ բանի, էդ բացիլի»։

Հետո հաթաթա տվեց «առավելապես պետական կառավարման համակարգում ներգրավված մարդկանց», թե բա` «Էս ճանապարհին մեզ ո՛չ ոք չի կանգնացնելու, որովհետեւ Հայաստանի հանրապետության ժողովուրդը մեզ տվել ա երկիրը առաջ մղելու մանդատ, եւ բոլոր նրանք, ովքեր մեր ոտերից կկախվեն եւ կփորձեն թույլ չտալ, որ երկիրը առաջ գնա` թափ կտանք մեր ոտերի վրայից եւ մեր ժողովրդի հետ, մեր ժողովրդի վստահության պայմաններում մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին, իրար հետ կշարժվենք առաջ»։

Երեւի նիստից առաջ մոռացել էին գրպանը բան գցել...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը