Կարծիք

31.10.2019 10:40


Տերն ու ծառան

Տերն ու ծառան

Ո՞վ է հրեշ։ Ամբոխավա՞րը, ով մատների վրա խաղացնում է «հպարտներին», թե՞ ամբոխը, որը կռապաշտությամբ է տառապում և թույլ տալիս մանիպուլացնել իրեն ու խաղալիք դարձնել պետությունը։

Ո՞վ է հրեշ։ Նա՞, ով տեսախցիկների առաջ ինքնահաստատվում է որպես թագավոր և հրամայում դիմում գրել ու ազատվել աշխատանքից (Աշխատանքային օրենսգիրքը տվյալ դեպքում հաշվի չի առնվում ու սահմանադրական լիազորությունները գերազանցվում են), իսկ որոշ ժամանակ անց տիրաբար հրահանգում վերականգնել այդ աշխատողին, թե՞ նա, ով ծառայաբար հնազանդվում է ազատվելու դիմում գրելու հրահանգին ու հետո նույն հնազանդությամբ վերադառնում աշխատանքի։

Հրե՞շն է ամբոխին ծնում, թե՞ ամբոխն է հրեշ արտադրող մեքենա։

Ո՞վ է զոհը և ո՞վ դահիճը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը