Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է կատարել։
«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ»,–մասնավորապես գրել է «ժողովրդի» վարչապետը։
Գրառումն այդ վերաբերում է մաքսայինի այն աշխատողին, որին դրոշի պատմության համար Փաշինյանը կարգադրել էր դրոշը կարգի բերել, իսկ դրանից հետո դիմում գրել ու ազատվել աշխատանքից։
Հայկ Մարտիրոսյանն ազատվել էր։ Հիմա նա վերադարձել է։ Ինչպես հնազանդվեց ու հեռացավ, այնպես էլ հնազանդվեց ու աշխատանքի գնաց։
Աշխատանքից ազատելու շոուն տեղում էքսպրոմտ բեմադրելով՝ Փաշինյանը սեփական կոմպլեքսներն էր հաղթահարում ու թագավոր խաղում։
Հեռացվածին վերականգնելու հրահանգ տալով էլ է նա թագավորի կերպարի մեջ մտնում՝ «Կարող եմ պատժել ու կարող եմ նաև ներել» թեմայով։ Իսկական սուլթան։
Այս պատմությունը մի հայտնի դրվագ է հիշեցնում «Խաղալիք» ֆիլմից։ Ֆիրմայի ղեկավարը հրահանգում է տարիքն առած մարդուն հանվել։ Սա ենթարկվում է ու հանվում։ Շեֆը դրանից հետո փիլիսոփայական հարց է բարձրացնում, թե ո՞վ է իրենցից հրեշը՝ ի՞նքը, ով հանվելու հրահանգ է տալիս, թե՞ ենթական, ով արժանապատվությունը մի կողմ է դնում ու իջեցնում շալվարը։
Գալով մեր իրականություն՝ հարց է առաջանում՝ ո՞վ է հրեշը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, որն անդեմ ու զզվելի ամբոխի վրա հենվելով մարդատյաց համակարգ է ստեղծում, թե՞ ամբոխը, որը Նիկոլի պես մեկին ծնեց ու պետությունը դարձրեց անասնաֆերմա։
Հրեշը (տեսանյութ)

Կորյուն Մանուկյան