Երեկ լուր տարածվեց, որ Մաքսայինից իր հոգեհուզական նոպայի ընթացքում դուրս վռնդած աշխատակցին՝ Հայկ Մարտիրոսյանին, Փաշինյանը դարձյալ ընդունել է տվել աշխատանքի՝ նույն ոլորտում: Եվ նշվեց, որ Հայկն ուրախությամբ և երախտագիտությամբ ընդունել է առաջարկը:
Հարգելի Հա՛յկ, ես Ձեզ չեմ ճանաչում, բայց կարող եմ Ձեր երեսին ուղիղ ասել՝ Դուք ինքնասիրություն չունեք: Ձեզ վռնդել են ուղիղ եթերում, ամբողջ ժողովրդի աչքի առաջ, ԱՌԱՆՑ հիմնավոր պատճառի, և Դուք գնում եք նորից աշխատելու Ձեզ ստորացրած մարդկանց հետ:
Չէ, իհարկե, լինում են մարդիկ, որ տառապում են մազոխիզմի ծայրագույն աստիճանով, և իրենց դուր է գալիս նվաստացված լինեը: Բայց մի բան հաստատ իմացեք՝ այս իշխանությունները պետությունը համարում են իրենց սեփական բոստանը, որտեղ ինչ ուզեն՝ կարող են անել: Նման սանձարձակ իշխանություն չի եղել ամբողջ հայոց պատմության մեջ: Եվ Դուք, որ այսօր ուրախությամբ ընդունել եք նրանց կեղծաբարո առաջարկը, իմացեք՝ հենց մի քիչ ցեղապետի տրամադրությունն ընկնի կամ ջղայնանա, դարձյալ կարող է Ձեզ հեռացնել աշխատանքից: Այդ ժամանակ Դուք ինձ կհիշեք և այլևս չեք զարմանա կյանքում ոչ մի բանի վրա:
Պոպուլիզմով Ձեզ հեռացրին, պոպուլիզմով Ձեզ ետ կանչեցին:
Հա՛յկ, դուք ինքնասիրություն չունեք

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից