Սերժ Սարգսյանն այլևս չի՞ տիրապետում իշխանական համակարգին
Փետրվար 11–ինԱԺ ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանըհայտարարել էր, որ տեղի է ունեցել կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստ, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմիասնական հայտարարության տեքստ է առաջարկել։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 11–ին պետք է որ կոալիցիայի նիստ տեղի ունենար, և կոալիցիոն ուժերը պետք է անդրադառնային այդ հայտարարության տեքստին։
«7օր»–ն այսօր Հ. Բիշարյանից հետաքրքրվել է՝ տեղի ունեցա՞վ այդ նիստը, և ստորագրեցի՞ն արդյոք կոալիցիոն ուժերը հայտարարության այդ տեքստը։
ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասել է, թե ուրբաթ օրը կոալիցիայի նիստն այդպես էլ տեղի չի ունեցել, իսկ թե ինչո՞ւ՝ պատասխանել է.
–Ի՞նձ եք հարցնում։ Ես ի՞նչ իմանամ։ Կարծում եմ՝ հետաձգվել է։
ԱԺ ճեպազրույցների ժամանակ Հ. Բիշարյանը հայտարարել էր նաև, թե կոալիցիոն ուժերին Սերժ Սարգսյանի ներկայացրած այդ հայտարարության կետերից մեկն էլ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, որպես կոալիցիայի միասնական թեկնածուի, սատարելուն է վերաբերել։
Փետրվարի 12–ին, սակայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական 5–րդ համագումարի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չհայտարարեց, թե 2013թ. իրենք սատարելու են Սերժ Սարգսյանին։
«7օր»–ը Հեղինե Բիշարյանից հետարքրքվել է՝ նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանն այլևս չի տիրապետում իշխանական համակարգին, քանի որ իր պահանջներն անտեսվում են։
–Զանգահարեք ԲՀԿ, ճշտեք իրենցից։ Ես որևէ քաղաքական գործչի, երկրի նախագահի փոխարեն ձեր հարցին չեմ կարող պատասխանել,–ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը։
Սերժ Սարգսյանն այլևս չի՞ տիրապետում իշխանական համակարգին
Փետրվար 11–ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ տեղի է ունեցել կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստ, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միասնական հայտարարության տեքստ է առաջարկել։ Նա նաև նշել էր, որ փետրվարի 11–ին պետք է որ կոալիցիայի նիստ տեղի ունենար, և կոալիցիոն ուժերը պետք է անդրադառնային այդ հայտարարության տեքստին։

7or.am