Կարծիք

30.10.2019 13:18


Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանելը

Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանելը

Թվում էր, թե պիտի որ անցած լինեին ժամանկաները, երբ երկրի նախագահները, օրինակ, հարցազրույցի էին հրավիրում իրենց քիմքին հաճո լրատվամիջոցների և իրենք իրենց համար ապահովում ջերմոցային պայմաններ, որպեսզի հանկարծ «ստանդարտից» դուրս մի լրագրող լրատվական իդիլիան չխախտի ու գծագրված սցենարից դուրս հարցեր չտա։
Բայց, պարզվեց, դա մեզ միայն թվում էր:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը երեկ հոկտմեբերի 27-ի թեմայով քննարակմանը ուղղակի թույլ չտվեց ներկա լինել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների և անընդունելի լեքսիկոնով նրանց հրավիրեցին դուրս: Փաստորեն, հիմա էլ լրատվական դաշտի սևեր ու սպիտկաներ կան, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, և սա անկախ մամուլի ոչնչաչման ամենակարճ ճանապարհն է:

Եթե դու որոշել ես զբավել քաղաքականությամբ կամ քաղաքացիական ակտիվիստ ես, ապա պատրաստ պիտի լինես պատասխանելու ցանկացած լրատվամիջոցի` նույնիսկ ամենածանր և երբեմն` այո՛, պրովոկացիոն հարցերին: Լրատվամիոցների «սելեկցիա» անելով մենք մեր մամուլը, որը անկախության մեր կարևորագույն ձեռքբերումներից էր, կարող ենք կամաց-կամաց մոտեցնել մեր տոտոլիտար հարևանի պատերին:
Դա չպիտի թույլ տալ:

Ու ես որպես նախկին լրագրող և որպես Մարդ իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ երեկվա տգեղ եւ վտանգավոր միջադեպը:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը