Կարծիք

30.10.2019 11:27


«Հոկտեմբերի 27»–ի ահաբեկչությունը շարունակվում է

«Հոկտեմբերի 27»–ի ահաբեկչությունը շարունակվում է

Բազմակի օգտագործման դասալիքի միջոցով «Հոկտեմբերի 27»–ի թեման շահարկվում է հետևյալ նպատակներով՝

1. վնասել հայ–ռուսական հարաբերություններին և տանել հակառուսական քարոզ՝ փորձելով «Հոկտեմբերի 27»–ի ահաբեկչության մեջ «սղացնել» ռուսական հետքը. սա դրսի գործակալի հիմնական խնդիրն է,

2. վարկաբեկել բոլոր այն մարդկանց, ովքեր կապ ունեն Արցախյան հաղթանակների ու բանակի հետ, որպեսզի հետագայում հեղինակություն ունեցող մարդու դեֆիցիտ առաջանա, երբ արդեն պետք կլինի «բավարարել նաև Ադրբեջանի ժողովրդին». Վազգեն Մանուկյանը 88–ի շարժման ու հաղթական պատերազմի հետ ասոցացվող վերջին մոհիկաններից է, որի վրա չեն կարող կոռուպցիա կամ սպանություն սարքել, ուստի և որոշել են այս ձևով ցեխ շպրտել,

3. կեղտոտել ամբողջ քաղաքական դաշտը և դարձնել այն ամբողջությամբ մանիպուլացվող. Նաիրի Հունանյանի գործը շարունակվում է։

Ներքին կյանքի ու աշխարհաքաղաքական «ռեվերսի» հարցում որոշակի կոմպրոմիս–գործարք է տեղի ունեցել պաշտպանյալի ու հեղափոխության դրսի փայատերերի միջև։ Արդյունքում՝ համատեղ ուժերով որոշել են կրկին հիշել Նաիրի Հունանյանին։ Ամեն մեկն իր խնդիրն է ուզում լուծել։ Հայաստանի շահերի հաշվի՛ն, բնականաբար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը