Սկսում են անկեղծանալ արդեն՝ Դ. Սանասարյանը հայտարարել է, որ Ա. Սիմոնյանին ընտրությունների ժամանակ աջակցել են թաղապետարաններն ու քրեական հեղինակությունները... -ԻՅԱ, ԻՐՈ՞Ք, բա ասում էիք այս ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ բացառի՞կ էին իրենց օրինականությամբ:
Փաստորեն պարզվում է, որ դա հերթական սուտն էր, ու նույն քրեական հեղինակությունները և նույն ադմինիստրատիվ ռեսուրսը աշխատել են իշխանությունների թեկնածուների համար: Որ մի քիչ էլ փորփրենք, ընտրակաշառք բաժանելու մասին էլ երևի կսկսեն երգել:
Իհարկե սա ինձ համար նորություն չէր, ես այդ ընտրություններ կոչվածի հենց հաջորդ օրն էի գրում, որ չի կարելի դրանք արդար ու ժողովրդավարական համարել, և որ եթե ընտրակաշառք չի բաժանվել, դա դեռ չի նշանակում, որ իշխանությունը այլ օրինախախտումների չի գնացել: Հիմա իրենց ներսից են արդեն դրա մասին բարձրաձայնում, այնպես որ հերիք է բարբաջեն իրենց իշխանության, իբրև թե, լեգիտիմ լինելու հանգամանքից ու ժողովրդի քվեն ունենալուց: Չկա նման բան, այս ԱԺ-ն ձևավորվել է ոչ լեգիտիմ ձևով, դա փաստ է ու ոչ ոք չի կարողանալու հակառակը ապացուցել:
Այս ԱԺ-ն ձևավորվել է ոչ լեգիտիմ ձևով
Սկսում են անկեղծանալ արդեն՝ Դ. Սանասարյանը հայտարարել է, որ Ա. Սիմոնյանին ընտրությունների ժամանակ աջակցել են թաղապետարաններն ու քրեական հեղինակությունները...
-ԻՅԱ, ԻՐՈ՞Ք, բա ասում էիք այս ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ բացառի՞կ էին իրենց օրինականությամբ:
Փաստորեն պարզվում է, որ դա հերթական սուտն էր, ու նույն քրեական հեղինակությունները և նույն ադմինիստրատիվ ռեսուրսը աշխատել են իշխանությունների թեկնածուների համար: Որ մի քիչ էլ փորփրենք, ընտրակաշառք բաժանելու մասին էլ երևի կսկսեն երգել:
Իհարկե սա ինձ համար նորություն չէր, ես այդ ընտրություններ կոչվածի հենց հաջորդ օրն էի գրում, որ չի կարելի դրանք արդար ու ժողովրդավարական համարել, և որ եթե ընտրակաշառք չի բաժանվել, դա դեռ չի նշանակում, որ իշխանությունը այլ օրինախախտումների չի գնացել: Հիմա իրենց ներսից են արդեն դրա մասին բարձրաձայնում, այնպես որ հերիք է բարբաջեն իրենց իշխանության, իբրև թե, լեգիտիմ լինելու հանգամանքից ու ժողովրդի քվեն ունենալուց: Չկա նման բան, այս ԱԺ-ն ձևավորվել է ոչ լեգիտիմ ձևով, դա փաստ է ու ոչ ոք չի կարողանալու հակառակը ապացուցել:
Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից