Կարծիք

29.10.2019 23:29


ՀՔԾ-ն պարզել է, որ Ջիանի Բուքիքիոն կեղծ տվյալներ է մուտքագրել, որի արդյունքում անհայտ անձանց խումբը զավթել է իշխանությունը ԵՄ-ում

ՀՔԾ-ն պարզել է, որ Ջիանի Բուքիքիոն կեղծ տվյալներ է մուտքագրել, որի արդյունքում անհայտ անձանց խումբը զավթել է իշխանությունը ԵՄ-ում

Հայտնի քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ քաղաքացի Ջիանի Բուքիքիոն (ծնված 19.11.1944թ. Իտալիայի Ապուլիա շրջանի Բարի քաղաքում, ազգությամբ իտալացի, Իտալիայի քաղաքացի, բնակվում է Վենետիկ քաղաքի ջրանցքներում) 1990-1996 թթ. զբաղեցնելով Եվրոպայի Խորհրդի իրավաբանական խորհրդատվությունների բաժնի պետի պաշտոնը, անձնական ու խմբային շահերից ելնելով, նախնական համաձայնության գալով մի խումբ անհայտ անձանց հետ, կատարելով պաշտոնական կեղծիք էլեկտրոնային թղթաշրջանառության Մալբարի համակարգում (նախկին Marlboro) կեղծ տվյալներ է մուտքագրել միաժամանակ իր կողմից եվրոպական նույն կազմակերպության պայմանագրերի հարցերով վարչության պետի պաշտոնը զբաղեցնելու մասին, որի արդյունքում անհայտ անձանց խումբը զավթել է իշխանությունը Եվրոպական Միությունում` տիրանալով Եվրոպական դատարանի լիազորություններին։

Որոշում է կայացվել Ջ.Բուքիքիոյին ԵՄ Քրեական պողոսագրքի 300-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քաղաքացի Ջ.Բ.-ին հայտնաբերելու նպատակով Վենետիկ է գործուղվել ջրասույզների հատուկ նշանակության ջոկատը։ Նախաքննությունը շարունակվում է։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը