Մեր մամուլը ամեն տարի միշտ որոշակի աշխուժությամբ էր քննարկում բյուջեի մասին օրենքի նախագծերը: Նույնիսկ հորինված կլիշե-շաբլոն-անուն-արտահայտություններ կային: Էլեկտրոնային լրատվամիջոցներն այդ մասին պատմող ռեպորտաժները, որպես կանոն, սկսում էին նույն նախադասությամբ` «Գործադիրը օրենսդրի քննարկմանը ներկայացրեց եկող տարվա տնտեսական հիմնական փաստաթուղթը»: Ու հետո հիմնական թվերով ներկայացվում էր «տարվա հիմնական տնտեսական փաստաթուղթ» (իմա` բյուջեի նախագիծ) կոչվածը:
Երբ նոր իշխանությունները խորհրդարան ներկայացրեցին 2019թ․ բյուջեի նախագիծը, պարզ դարձավ, որ այն չի արտահայտում հասարակական սպասումները: Շատերը ենթադրեցին, որ նոր իշխանությունները բավարար ժամանակ չունեին նոր (իմա` հեղափոխական) նախագիծ կազմելու համար:
Այս տարվա նախագծի համար ժամանակն այլևս փաստարկ չէր: Այսինքն` լի ու լի բավարար էր սրսուռ նախագիծ ներկայացնելու համար: Բայց սպասումները կրկին չարդարացան: Բոլորը գիտեին, որ 2020-ի բյուջեն կենսաթոշակների համեստ` 10 տոկոսանոց բարձրացում էր ենթադրելու: Գիտեին, բայց հույս ունեին, որ բյուջեն ուրիշ ոլորտներում առաջընթաց կապահովի: Ճեղքում առաջընթաց: Ու հանկարծ հենց սկզբից հայտարարվեց, որ նախագիծ-փաստաթուղթը ընդամենը 4.9 տոկոսանոց աճի հաշվարկով է պատրաստվել: Սա հիասթափեցնող փաստ էր: Առաջին հերթին տնտեսությամբ զբաղվողների համար:
Միջազգային ֆինանսական կառույցները ամեն տարի երկրների ցանկ-դասակարգումներ են հրապարակում, թե՛ ՀՆԱ-ի աճի տոկոսով, թե՛ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով հրապարակելով երկրների ռեյտինգը: Համաշխարհային բանկի կայքում կա վերջին հինգ տարիների ցանկը: 2013թ․ Հայաստանն այդ ցանկում 65-րդն էր, որովհետև ուներ ՀՆԱ-ի 4.6 տոկոսանոց աճ: Հաջորդ տարի մեր երկիրը իր 3.2 տոկոսանոց աճով նահանջել էր 102-րդ տեղ: 2015թ․ ՀՆԱ աճի ցուցանիշն ավելի փոքր էր`2.5 տոկոս (երկրների ցանկում 125-րդն էինք): Ամենավատ դիրքը արձանագրվել էր 2016թ․` ՀՆԱ 0.2 տոկոսանոց աճով աշխարհում 163-րդ երկիրն էինք: 2016-ի նահանջն ու 2017 թռիչքը բավարար չափով վերլուծված է: Կարիք չկա դրան անդրադառնալու: 2017թ․ իսկապես ռեկորդային արդյունք արձանագրվեց 7.5 տոկոսանոց ՀՆԱ աճ և համապատասխանաբար 9-րդ տեղ: 2018-ի դասակարգմամբ աճի 5.2 տոկոսանոց ցուցանիշով մենք 37-րդ երկիրն էինք:
Ու հիմա եկող տարվա համար ընդամենը 4.9 տոկոսով լավագույն դեպքում 2013-ի ցուցանիշի հիշողություն է ծնում: Դրա համար էլ 2020-ի բյուջեի նախագիծն առայժմ մասնագիտական վերլուծության չի արժանանում` սպասումները չարդարացնելով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի իր հանրահայտ ելույթում մեր երկրի զարգացման ծրագրերի մասին խոսելիս բոլորովին այլ մասշտաբի ուղենիշներ էր մատնանշել: Դրանցից «ամենատնտեսականն» այն էր, որ 2050թ․ մեր երկրի ՀՆԱ-ն պիտի 15-ապատկվեր: Սա ընկալվել էր պաշտոնական հայտարարություն և ուղենիշ: Ուստի «երկրի հիմնական տնտեսական փաստաթղթից» սպասումները բոլորովին այլ էին:
Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում երկրների 2018-ի ՀՆԱ-ի բացարձակ ծավալով (մոտ 12 մլրդ 433 մլն 90 հազար դոլար) Հայաստանը 132-րդ երկիրն է: Մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ծավալով (4 149 դոլար) մենք 114-րդ ենք (ցանկում 190 երկիր է ներառված): 113-րդը Ալժիրն է` մեկ շնչին 4 237 դոլար ցուցանիշով: Իսկ մեզանից հետո խաղաղօվկյանոսյան (Պոլինեզիա) Թուվալուն է՝ 4 096 դոլարով: Հետևաբար տասնհինգապատկման խոստումի հետ կարելի էր հույսեր կապել: Սակայն 4.9 տոկոսանոց հնարավոր աճի պարագան սառը ցնցուղ էր: Մինչև 2050թ․ մնացած 30 տարիներին հինգ տոկոսանոց աճի դեպքում պարզ թվաբանական հաշվարկը ցույց կտա, որ մեր ՀՆԱ-ն կկրկնապատկվի 15 տարի հետո: Այսինքն մոտավորապես աճի այս տեմպի պահպանման դեպքում 2035-36թթ․ ՀՆԱ-ն կաճի ընդամենը 2 անգամ: Իսկ 2050-ին քառապատիկից «մի թեթև» անցած կլինենք: Պարզ թվաբանական հաշվարկով: Իսկ մեզ համարյա 4 անգամից ավելի մեծ խոստում էր տրված:
Միայն սրանով կարելի է բացատրել այն անտարբերությունը, որ մասնագիտական շրջանակներում կա բյուջեի նախագծի նկատմամբ: Բայց այսպես, թե այնպես խորհրդարանական քննարկումներին զուգահեռ անորոշության ու անտարբերության զգացումները կհաղթահարվեն: Հետո բոլորս լուրջ-լուրջ կկարդանք բյուջեի նախագիծը: Գոնե մեկ անգամ:
Պարապ, բայց հեղափոխական սպասումներ

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org