Կարծիք

29.10.2019 20:06


Ինչքան շուտ ցույց տան իրենց իրական դեմքը, այնքան մեր օգուտն է

Ինչքան շուտ ցույց տան իրենց իրական դեմքը, այնքան մեր օգուտն է

Վերջին օրերի «գործտվոցիներին» հետեւելով` հանգում ես այն եզրակացության, որ էս «բեդովլաթները» բեզարել են իրենք իրենցից` էլ չեն ուզում վարչապետ, ԱԺ նախագահ, պատգամավոր, պրոֆեսիոնալ ստուկաչ, վահեգրիգորյան, արթուրդավթյան, արմենդանիելյան լինել. ուզում են «փասափուսաները» րոպե առաջ հավաքել ու չքվել գրողի ծոցը` իշխանությունից ապահով հեռավորության վրա գտնվող մի տեղ...

Թե չէ, ես չեմ, դո՛ւք եք. ինչո՞ւ պիտի անեն հնարավորը եւ նույնիսկ անհնարը, որ բոլորը` անգրագետ Պողոսից ու իր անգրագետ բազմամարդ ընտանիքից սկսած, վերջացրած զոմբիներով, վերջապես ուշքի գան, հասկանան` ում եւ ինչի հետ գործ ունեն, ու չափից ավելի երկարած այս էժանագին կրկեսի «ծաղրածուներին» սուլելով վռնդեն բեմահարթակից` շրխկացնելով դուռը նրանց հետեւից։

Ինչքա՛ն շուտ պատռեն «թավշյա» դիմակները եւ ցույց տան իրենց իրական դեմքը, այնքան մեր օգուտն է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը