Կարծիք

29.10.2019 16:54


Ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կյանքը երկարացրեց Արցախյան պատերազմը, այնպես էլ Նիկոլի միակ փրկությունը կարող է լինել միմիայն պատերազմը

Ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կյանքը երկարացրեց Արցախյան պատերազմը, այնպես էլ Նիկոլի միակ փրկությունը կարող է լինել միմիայն պատերազմը

Մի բան ասեմ։ Ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կյանքը երկարացրեց Արցախյան պատերազմը, այնպես էլ Նիկոլի միակ փրկությունը կարող է լինել միմիայն պատերազմը։

Պատերազմն էր, որ հասարակությանը ստիպված կոնսոլիդացրել էր իշխանության շուրջ և ստիպում էր չսրել քաղաքական իրավիճակը։ Պատերազմից հետո ակնհայտ դարձավ Լևոնի քաղաքական սնանկությունը, երբ այդ մարդը փաստացի որևէ ուժային կառույց չէր կարողանում վերահսկել, իսկ եթե դու չես կարողանում վերահսկել սեփական ուժայիններին, ապա ավելորդ էր խոսել ողջ երկրի վերահսկողության և երկրի զարգացման վրա քո ազդեցության մասին։

Ուժայիններից ինքը ո՛չ Վազգենին էր կարողանում վերահսկել, ո՛չ Վանոյին․ միակ մարդը ում, ըստ իրեն, ինքը վերահսկում էր, Սերժն էր, այն էլ վերջում պարզվեց, որ նա էլ է եղել վերահսկողությունից դուրս։

Հիմա Նիկոլն էլ մոտեցել է այդ շեմին՝ Արցախը արդեն իսկ իր վերահսկողությունից դուրս է, ուժայինների նկատմամբ իր վերահսկողության հարցն էլ շատ մշուշոտ է՝ չի բացառում, որ Վանեցյանը, Օսիպյանը, Հայրապետովը ու անգամ Քոչարյան Հովհաննեսը հեռացվեցին, երբ Նիկոլը հասկացավ, որ նրանք իրական վերահսկողությունից դուրս են, ու որպեսզի փորձի չեզոքացնել այդ խնդիրը, նա գնում է այդ կառույցների փաստացի կազմաքանդման ճանապարհով։

Բայց դա իրեն չի փրկի՝ եթե երկիրը չունի պատշաճ ուժային կառույցներ, դա նշանակում է, որ դու էլ չունես։ Ինչևէ, իրավիճակը գնում է ավելի խորքային կառավարման ճգնաժամի, երբ այս իշխանությունները փուլ առ փուլ կկորցնեն վերահսկողությունը երկրի նկատմամբ։ Կլինի պատերազմ, գուցե մի քիչ էլ երկարացնեն իրենց իշխանությունը, այլ պարագայում հանգուցալուծումը շատ ավելի արագ կլինի․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը