Կարծիք

29.10.2019 15:20


Այսօր Նիկոլը ավելի ու ավելի է մասնագիտանում կապիկների հարցում

Այսօր Նիկոլը ավելի ու ավելի է մասնագիտանում կապիկների հարցում

Մի անգամ, նախորդ խորհրդարանում ելույթի ժամանակ պատգամավոր Նիկոլը կապիկների մոլորակի մասին նիկոլավարի ինչ-որ բաներ էր ասում, հաջորդ ելույթն իմն էր, եւ երբ սկսեցի խոսել, ինչ-որ մեկը տեղից ասաց՝ դու էլ կապիկներից խոսի։ Հա, չմոռանամ ասել, որ էդ ժամանակներում գրեթե բոլորը անթաքույց շողոքորթում էին Նիկոլին, որից նաեւ այն ժամանակ ես սրտխառնոց ունեի։

Շարունակեմ, հա, ուրեմն, ես այդ ժամանակ տեղում արձագանքեցի ասելով․ «Ես կապիկների մասնագետ չեմ, ահա, մասնագետը, թող խոսի»։ Եվ ահա, ես ճիշտ էի եւ չէի սխալվել, այսօր Նիկոլը ավելի ու ավելի է մասնագիտանում կապիկների հարցում, ե՛ւ արածները, ե՛ւ արտահայտությունները, նաեւ՝ անձինք հենց կապիկություններ են։ Ամբողջովին կապիկություններ են Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելը, Հրայր Թովմասյանի հետ կատարվողը, Արսեն Բաբայանին կալանավորելը եւ ինչ-որ մեկի հիմար հարցը՝ Հրայրի եղբայրը իրավունք ո՞ւնի աշխատել համալսարանում եւ 27-ի ոճրագործի էս ակտիվացումը եւ 2020-ի բյուջեի ցինիկ ներկայացումը, մի խոսքով, էս կապիկությունների շարքը դեռ երկարելու է եւ երկարելու է այնքան, որքան մենք՝ որպես ադեկվատ հասարակություն, մտածող անհատներ, քաղաքական ուժեր, խելքի չեք գալու եւ չենք համախմբվելու, կապիկնությունների դեմն առնելու եւ երկիրը նորմալ հունի մեջ դնելու նպատակի շուրջ։

Քանի դեռ մենք չենք դիմադրում, կապիկությունները կշարունակվեն եւ ակամա բոլորս միասին կլինենք մեղավորը, այս ֆարսը պիտի ավարտենք եւ պիտի ավարտենք միասին, համախմբված, օրենքի եւ ՀՀ Սահմանադրության ընձեռած հնարավորությունների շնորհիվ ու օգնությամբ․․․

Հակառակ դեպքում կնմանվենք հայտնի արձանիկին՝ «Չեմ տեսել, չեմ լսել եւ չեմ խոսի»-ի տրամաբանության մեջ․․ Իսկ դա կնշանակի ամենա-ամենավերջի վերջը, դա կնշանակի, գիժը քարը գլորել է եւ հազար խելոք չեն կարողանում հանել, որովհետեւ մատը մատին չեն խփում․․․

Տեսեք՝ աշխարհում ինչ է կատարվում, իսկ մեզ մոտ մեյմունության շքերթ է․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը