Հրայր Թովմասյանին մոտ օրերս հեղափոխականները կկալանավորեն
Հրայր Թովմասյանին մոտ օրերս հեղափոխականները կկալանավորեն: Իրավապահ համակարգում ներքին կարգով հայտարարված է մրցույթ Թովմասյանին ու նրա շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ որևէ հոդվածով գործ կարելու նպատակով: Հրայր Թովմասյանը մինչև վերջ մնաց իր դիրքում ու չհանձնվեց:
Հրայրը ինձ հիշեցնում է լուսանկարի այս մարդուն` Ավգուստ Լանդմեսսերին:
Լուսանկարում 1936 թվականին Համբուրգում նացիստական ակտիվիստ Հերստ Վեսսելի պատվին կառուցված ռազմանավի բացման արարողությունից է: Նացիստական ակտիվիստին 1930թ․ սպանել էին կենցաղային հողի վրա առաջացած վեճի արդյունքում: Ծանր վիրավոր Հերստ Վեսսելը հրաժարվեց հրեա բժիշկից առաջին բուժօգնություն ստանալուց ու մեռավ արյան վարակումից: Այս լուսանկարի պահին նացիստները հետմահու հերոսացնում են իրենց ակտիվիստ ընկերոջը` Հերստ Վեսելին:
Ամբոխը ինքնամոռած սալյուտ է անում, իսկ 26-ամյա Ավգուստը քմծիծաղ տալով չի միանում ամբոխի էյֆորիային:
Հրայր Թովմասյանին մոտ օրերս հեղափոխականները կկալանավորեն