Կարծիք

29.10.2019 13:25


Դասալիքն ու մենք

Դասալիքն ու մենք

Հետո, երբ պատմաբանները կբնորոշեն մեր ժամանակները, այն հաստատ կանվանեն ամոթալի ժամանակաշրջան։ Այլ բնորոշում դժվար գտնվի։ Իրոք, ամոթալի ժամանակներ են։

Մենք գլորվեցինք այնտեղ, որ զինվորական ծառայությունից խուսափածը ոչ միայն պատգամավոր է դառնում, այլ նաեւ բացահայտ, առանց ամաչելու այնպիսի գործունեություն է ծավալում, որի հետեւանքով մարդիկ հանիրավի ենթարկվում են քաղաքական հետապնդման, ձերբակալվում են, կալանավորվում, վերածվում մեղադրյալի։

Դասալիքը վարչապետին հորդորում է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատել Վազգեն Մանուկյանին, երբ հանրությունը պետք է շնորհակալություն հայտնի նրան, որ համաձայկնել է գլխավորել այդ կառույցը։

Դասալիքը չի բավարարվում իր արածով։ Նա շարունակելու է իր գործունեությունը, քանի որ ամոթալի ժամանակներ են, քանի որ մենք բոլորս լուռ հետեւում ենք այս ամենին, այս պետանակակործան իրարանցմանը։

Բազում կյանքեր փրկած բժիշկը՝ Արա Բաբլոյանը, որ կարճ ժամանակ զբաղեցրեց ԱԺ նախագահի պաշտոնն այսօր մեղադրյալ է, Արսեն Բաբայանը կալանավորված է, Հրայր Թովմասյանը եւ նրա ընտանիքը հետապնդման է ենթարկվում եւ աննախադեպ ճնշումների։ Սրանով դասալիքը չբավարարվեց եւ անցավ Վազգեն Մանուկյանին։ Հավատացեք, եթե նրան չկանգնեցնենք, ապա նա անցնելու է մեզ բոլորիս։ Անխտիր բոլորիս։

Դասալիքը խրախճանքի մեջ է, նրա դիմումով քրգործ են հարուցում, իսկ ինչու պաշտոնանկ չանեն մի մարդու, որը «ծանր հանցանք» է գործել՝ մեծ ներդրում ունի Արցախյան շարժման մեջ եւ տարածքների ազատագրման գործում, ամենաբարդ ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը։

Դասալիքները չեն սիրում առողջ մտածողությամբ մարդկանց, մարդկային գծեր ունեցողներին, զինվորականներին, եւ բոլոր նրանց, ովքեր նպաստել են Արցախի ազատագրմանը։

Սա ծիծաղելի կլիներ մեկ այլ իրավիճակում, բայց հիմա լրջանալ է պետք։ Մեր պետությանը աննախադեպ մարտահրավեր է նետված։ Հարվածը գալիս է պետության ներսից, այնտեղից, որտեղից չպետք է հարվածներ լինեին։

Թիրախավորվել է Սահմանադրական դատարանը եւ Վազգեն Մանուկյանը, այստեղից եւ Հանրային խորհուրդը։ Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Մնում է հետեւություն անի հանրության առողջ եւ գործուն հատվածը։

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը