Լրահոս

29.10.2019 13:25


Երևանում բախվել են BMW, Audi, Hyundai, Opel մեքենաները. վարորդներից մեկը բժիշկ է, մեկն էլ՝ ՍՊԸ տնօրեն

Երևանում բախվել են BMW, Audi, Hyundai, Opel մեքենաները. վարորդներից մեկը բժիշկ է, մեկն էլ՝ ՍՊԸ տնօրեն

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 22:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի 3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Դիանա Ջ.-ի վարած Opel մակնիշի 35 TQ 135 համարանիշի, 51-ամյա Գևորգ Ա.-ի վարած BMW մակնիշի 35 CR 899 համարանիշի, 65-ամյա Գարեգին Հ.-ի վարած Hyundai մակնիշի 16 59 Տ համարանիշի և 35-ամյա Յուրի Հ.-ի վարած Audi մակնիշի 36 OC 435 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գևորգ Ա.-ն աշխատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, իսկ Յուրի Հ.-ն՝ «Մեջիք Վեյ» ՍՊԸ տնօրեն և, ըստ տեղեկությունների՝ Յուրի Հ.-ի ավտոմեքենան եղել է կայանված:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը