Կարծիք

29.10.2019 12:56


Պարտքերը մարելու ժամանակը

Պարտքերը մարելու ժամանակը

Սահմանադրական կարգը տապալվել է 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Դա հաստատել են ինչպես այդ ժամանակվա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանը և Կարապետ Ռուբինյանը, այնպես էլ միջազգային կառույցներն՝ իրենց զեկույցներում (մասնավորապես՝ ԱՄՆ պետական դեպարտամենտը)։

Սահմանադրական կարգի տապալումը վաղեմության ժամկետ չունի և այդ գործը վաղ թե ուշ քննության առարկա է դառնալու։ Ի դեպ, պաշտպանյալը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ հրապարակավ ընդունել է, որ նա տուժած կողմ է։

Հ.Գ.։ Պանդորայի արկղը բացողը վերջում ինքն է հայտնվում այդ արկղի մեջ։

Սա վաղուց էր զգուշացված, բայց ասողին լսող չեղավ։ Դե ուրեմն թող լինի այն, ինչը վաղուց պետք է լիներ։

1–ին նախագահն ու իր շրջապատը դեռ կհասցնեն անիծել այն օրը, երբ իրենց նախկին թիմակիցը, իրենցից թռածը և հիմա իրենց կուռք դարձածը վերցրեց իշխանությունը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը