Կարծիք

29.10.2019 13:20


Նիկոլի պալատական ներքինին՝ ձեռքերդ հեռու ազնիվ ու ազգային երիտասարդներից

Նիկոլի պալատական ներքինին՝ ձեռքերդ հեռու ազնիվ ու ազգային երիտասարդներից

Քաղաքական մարմնավաճառների շքերթը Հայաստանում շարունակվում է՝ հասնելով նոր, աներևակայելի աստիճանի: Տեսնելով, որ «Խեղափոխություն» թիմի հիմնադիր-անդամ Նարեկ Մութաֆյանի վրա կարված գործը շուտով փլվելու է, թերաճ քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը որոշել է նոր պատմություն հորինել և իր հեռախոսի գողության մեղքը բարդել Նարեկի վրա: Ավելին՝ իմ խորին համոզմամբ, Ստյոպիկը այդ հանձնարարականը ստացել է վերևի կլյաուզնիկից, որին ծառայում է ստրկամտաբար և հարճի նվիրվածությամբ:

Փաշինյանի «թագավորական պալատի» ներքինիի դերը ստանձնած Ստեփանը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ, և հանուն իր լափամանի ու ակնկալած բարձր պաշտոնների՝ վաստակում է մեծապատիվ գործ տվողի դերը՝ մրցակցելով ստուկաչ Արման Բաբաջանյանի հետ: Սա արդեն առնետավազք չէ, սա անբարոյականության իսկական մրցույթ է, որտեղ հաղթողին տալու են վարչապետի մարմնամասերը լպստելու մենաշնորհը:

Պալատական խարդավանքներն ու դավերը, սակայն, Ստյոպիկին ոչ մի լավ բան չեն բերելու, քանի որ Նիկոլը սովոր է օգտագործել ու շպրտել: Նա այդպես է վարվել քայլարած Գևորգ Աճեմյանի հետ, վարտիք կախող Անուշ Լալայանի հետ, նույնը կանի գաճաճ Ստեփանի հետ: Իսկ թե Ստյոպան օգտագործվելուց մեծ հաճույք է ստանում ՝ դա արդեն հարցի մեկ այլ կողմն է:

Ինչ վերաբերում է Նարեկ Մութաֆյանին, ապա 45-ամյա պնակալեզ Ստեփանը շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ հասնի 26-ամյա Նարեկի մակարդակին, նրա հայրենասիրությանը, ազնվությանն ու պետականամետ կեցվածքին: «Խեղափոխության» տղաներից խուլիգանի կերպար սարքել չի հաջողվելու, պարոնայք, Ստյոպիկի հեռախոսը փնտրեք այլ վայրերում, որտեղ նա կազմակերպում է իր անբարոյական գործունեությունը: Եվ անմեղ երիտասարդների ճակատագրի հետ խաղալու փոխարեն տեր եղեք ու պատասխանատվության ենթարկեք ձեր իսկ աճեցրած խունվեյբիններին՝ «Ռեստարտ»-ի լակոտներից, Ամիգոյի հրոսակախմբից մինչև Աբովյան քաղաքում Քոչարյանի աջակիցների վրա հարձակված կրիմինալ տարրեր:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը