Իշխանությունը, որի օրոք տրանսգենդերները հռչակվում են հերոսներ, «Ծռերն» ազատվում են բանտից, մեծ ֆիլմ է նկարահանվում սեռափոխվածի մասին, ինչու չպետք է Հունանյան-մարդասպանը ազատման դիմում գրի․ «Իրատես»
«Փոքրիկ վերլուծությունն իսկ արձանագրում է՝ այս իշխանություններն ընդունակ են շատ «հեռուն» գնալու լավ պլանավորված, հուժկու ներխուժումով՝ բոլոր թույլատրված ու չթույլատրված «տարածքներ»՝ այնտեղ սեփական իշխանությունը տարածելու, հանրությանն ու անհատներին տարրալուծելու, ախտահարելու համար:
Նկատենք՝ «Մարտի մեկ», Ապրիլյան պատերազմ, հիմա էլ՝ «Հոկտեմբերի 27»: Ամենափխրուն, զգայական, ենթագիտակցական շերտեր ցնցող թեմաների անվերջ պտույտ: Իհարկե, կարելի է քաղաքական հարց ուղղել դրսի աշխարհից այս պլանավորումներն ընդունող իշխանություններին, թե՝ յավրիս, իսկ 1996-ի դեպքե՞րը, ձերբակալություննե՞րը, դրանից առաջ ՀՅԴ-ի «օֆիսների» քանդուքարափը, կուսակցության փակու՞մը՝ առաջին ու վերջին անգամ նորանկախ Հայաստանում, ինչու՞ եք մոռացության մատնել, չեք ասի՞ պատճառը:
Անիմաստ հարցեր: Իշխանություններն ունեն իրենց ծրագիրը և անշեղորեն իրականացնում են քայլ առ քայլ: Սա իշխանություն է, որ կայանում է ոչնչացման, դիակապտության սինդրոմի վրա՝ խաղարկելով ժողովրդի ցածր, նսեմ բնազդները ոչ մի տեղ չթողնելով բարձրի՝ բանականի համար: Սրանք սկսեցին մեծ շոուներով. «տեսարանների» առատությունը մնացել է, փոխվել է որակային կերպը. եթե իշխանության եկան կեղծ ծափ-ծնծղաներով. «սիրո» մասին հայտարարություններով, հիմա իրենց բուն գործին են՝ «շոու-սարսափներ» են բեմադրում: Հռչակվում են հանցագործ Արա Բաբլոյանը, Արսեն Բաբայանը, Հրայրը Թովմասյանը, բոլոր նրանք, ովքեր իրենց ձեռնտու չեն:
Իսկ ահա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հրեշը հենց հոկտեմբերի 27-ի նախօրյակին վաղաժամկետ ազատման դիմում է գրում: Օրինաչափ է: Իշխանությունը, որի կառավարման օրոք տրանսգենդերները հռչակվում են հերոսներ, «Ծռերն» ազատվում են բանտից, մեծ փողերով մեծ ֆիլմ է նկարվում սեռափոխվածի մասին, ինչու չպետք է Հունանյան-մարդասպանը դիմում գրի՝ շատ սիմվոլիկ ժամկետում, ինչո՞ւ նրան անմիջապես չպետք է այցի գնա Նիկոլ Փաշինյանի բոլոր դաժան-անհեթեթ քայլերի սազանդար, անհայտ ծագման, անհայտ սկզբունքների տեր, ԱՄՆ-ից Հայաստան բերված, հազար ու մի մեղքերի պատճառով դատապարտված, բանակում չծառայած մեկը:
Ի՞նչ խնդիր է լուծվում: Նույնը: Չէ՝ ոչ առաջին հերթին Քոչարյանի: Չմոռանանք՝ այս օրերին զուգահեռաբար հնչում է նաև Լիտվինենկոյի անունը: Սա ՌԴ հատուկ ծառայությունների այն սպան էր, որը բարձրաձայնել էր, թե «27»-ը ռուսական ծառայությունների ձեռքի գործն էր. ինքը բրիտանական ազդեցության գործակալ էր դարձել ըստ ռուսական մամուլի, մահացավ Լոնդոնում՝ պոլոնիումից (չխորանանք' երկար պատմություն է):
Խնդիրն այլ տեղ է. փորձ է արվում վերաբացել «27»-ի գործը: Ու կբացվի, չկասկածեք: Հիմա «մշակվում» է Հունանյան-հանցագործի կերպարը, որպեսզի «արտաբերի» անհրաժեշտ մտքեր՝ ընդդեմ Քոչարյանի, ընդդեմ Ռուսաստանի: Կարտաբերի՞: 20 տարի բանտում անցկացրած, արյան մեծ նախճիրի մեջ թաթախվածից հնարավո՞ր է այլ բան սպասել: Ով՝ ինչպես»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: