Լրահոս

29.10.2019 11:30


Գեղարքունիքի մարզում 19-ամյա աղջկան առևանգելուց հետո 25-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում 19-ամյա աղջկան առևանգելուց հետո 25-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի 36 NO 865 համարանիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի աջակողմյան պատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Ե.-ն, նրա ուղևորներ, Դիլիջան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Ղ.-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ,19-ամյա Գալյա Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Վիրավորներից 2-ին հիվանդանոց է ուղեկցել Է. Սուսլիյանը և օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գալյա Ն.-ին, հավանաբար, առևանգել են ամուսնության նպատակով, իսկ այդ առևանգման փաստով Գեղարքունիքի մարզի դատախազի հանձնարարականով ոստիկանության Գավառի բաժնում առանձին նյութեր են նախապատրաստվում և սկսվել է հետաքննություն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը