Քաղաքական

29.10.2019 11:07


«Իմ քայլում» «դավաճանին» բացահայտելու հնարք են գտել. «Հրապարակ»

«Իմ քայլում» «դավաճանին» բացահայտելու հնարք են գտել. «Հրապարակ»

««Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։

«Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։ Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության «չաթից», և Տելեգրամը կբացահայտի, թե ով է «դավաճանը»։

Ի դեպ, հույժ կարևոր ինֆորմացիան այժմ քննարկում են նեղ կազմով՝ Մակունց, Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, ևս մի քանի հոգի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը