Կարծիք

29.10.2019 09:33


Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի

Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի

Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի: Ա. Չեխով

Եվ այսպես հերթը հասավ Վազգեն Մանուկյանին:

Լրահոսը հեղեղված է անորոշ ծագում և քաղաքական կողմնորոշում, բայց հստակ հանցագործ անցյալ ունեցող մեկի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին արված բարբաջանքով:

Անշուշտ Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու իրական դրդապատճառները կարելի կռահել: Ով կարող է լինել այդ վարկաբեկման իրական պատվիրատուն՝ դժվար չէ հաշվարկել:

Ակնհայտ է, որ հիվանդ երևակայությամբ՝ Վազգեն Մանուկյանի հասցեին հնչեցրածը չի կարող որևէ կերպ ‹‹ցեխոտել›› նրա հանրային կերպարը:

Մտահոգիչն այլ է՝ այդ անբարո արարքի ոճը (ձեռագիրը) և ընտրված ‹‹գործիքի›› բարոյական դիմանկարը:

Այն ինչին վերջերս մենք ականատես ենք լինում, պատկերավոր ասած, հիշեցնում է շատ կենցաղային մի իրավիճակ՝ երբ լճացած ջրափոսում ջուրը պղտորում ես՝ ջրի երես դուրս է գալիս ԿԵՂՏԸ:

Իսկ ինչպես ասել է հանճարեղ Չեխովը, կեղտից չի կարելի պահանջել, որ նա կեղտ չլինի:

Ուղղակի ժամանակն է գիտակցել, որ հարկավոր է զերծ մնալ ջուրը պղտորելու գայթակղությունից:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը