Կարծիք

28.10.2019 23:23


Հեղափոխական պաշտպանյալի պահպանողական մետամորֆոզները

Հեղափոխական պաշտպանյալի պահպանողական մետամորֆոզները

Պաշտպանյալը վարչապետ դառնալուց առաջ հայտարարում էր, որ թռիչքային տնտեսական աճ է ապահովելու։ Բայց 2018–ին ավելի ցածր տնտեսական ակտիվության ցուցանիշ գրանցվեց, քան 2017–ին։ Հետհեղափոխական ՏԱՑ–ը զիջում էր մինչհեղափոխական տարվա ՏԱՑ–ին 1,9 տոկոսով։

Խոստանում էր ներդրումային բում, բայց ներդրումային անկում գրանցվեց։

2019–ի օգոստոսին Արցախում տեղի ունեցած հանրահավաքային ելույթի ժամանակ հայտարարեց, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ՀՆԱ–ն կմեծանա 15 անգամ, բայց 2020 թվականի համար ներկայացրել է պետական բյուջեի մի նախագիծ, որով հաջորդ տարվա համար կանխատեսված է 4,9 տոկոս ՀՆԱ աճ։

Պողոսները բյուջեի նախագիծ չեն կարդում։ Իրենք հանրահավաքային ելույթ լսող ու մոգական թվերի սպառող են։ Մինչդեռ 5–տոկոսանոց ՀՆԱ աճով մեր տնտեսությունը կտասնհինգապատկվի․․․ 2050–ից շատ ավելի ուշ։

Ուշագրավն այն է, որ հեղափոխական ելույթների սիրահար վարչապետը հայտարարում է, որ իրենք պահպանողական մոտեցում են որդեգրել և առաջնորդվել են մակրոկայունություն ապահովելու նպատակադրմամբ։ «Նժդեհական» դառնալուց հետո սա ենթադրվող հայտարարություն էր։

Այս ամենից հետո մնում է միայն, որ պաշտպանյալը հայտարարի ՀՀԿ–ին անդամագրվելու մասին։ Բայց դե վերջինս հազիվ թե նրա այդ ցանկությունը բավարարի։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ պոպուլիստական հայտարարությունների և իրականության մասին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը