Կարծիք

28.10.2019 16:35


Թշնամին փակում է ծերանոցներն ու որբանոցները

Թշնամին փակում է ծերանոցներն ու որբանոցները

Կարծում եմ, որ եթե թշնամին գրավեր մեր երկիրը, իր կողմից մեր երկրի ու ժողովրդի դեմ իրականացվող բազում հանցագործություններից մեկն էլ այն կլիներ, որ կփակեր որբանոցներն ու ծերանոցները, թշնամին դրանց վրա փող չէր ծախսի:

Հիմա, փաստորեն, մեր կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցում է այն թեզը, համաձայն որի՝ ինքը հենց մեր երկրի ու ժողովրդի թշնամին է, քանի որ փակում է այդ հաստատությունները, ու այն արդարացումները, որ այդ երեխաներն ու ծերերը պիտի ընտանիքներում ապրեն՝ սին են, որովհետև, օրինակ, այդ երեխաների մի մասն է, որ իրենց ծնողների ծանր սոցիալական պայմաններում ապրելու պատճառով է հայտնվել այդ հաստատություններում, և եթե նույնիսկ այդ ծնողներին դրամական փոխհատուցում տրվի ու այդ երեխաները տեղափոխվեն իրենց ընտանիքներ, միևնույնն է դրանով բոլոր երեխաների հարցը չի լուծվում, քանի որ նրանց մեջ կան այնպիսի երեխաներ, որոնք կամ ծնողներ չունեն, կամ էլ այդ ծնողների հետ համատեղ ապրելը վտանգավոր է տվյալ երեխաների կյանքի ու առողջության համար, իսկ այդքան երեխայի համար նորմալ որդեգիրներ գտնելը լրջագույն խնդիր է։

Հետևաբար այդ երեխաները թողնվում են ուղղակի բախտի քմահաճույքին, որի արդյունքում կհայտվեն այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք նրանց կամ կվաճառեն օտարներին՝ օրգանների դոնոր լինելու համար, կամ էլ կհանձնեն սեռական ստրկության պեդոֆիլների մոտ. սա է, փաստորեն, ուզում այս կառավարությունը:

Իսկ ծերերի մասով արվող հայտարարությունները առ այն, որ նրանցով կզբաղվեն ինչ-որ ՀԿ-ներ, այսինքն, պայմանականորեն ասած, սորոսական կազմակերպություններ, միայն նրանց վիճակի վատթարացման մասին կարող է գուժել մեզ, քանզի բոլորս գիտենք, թե ովքեր են այդ կազմակերպություններում ներգրավված մարդիկ, նրանց վրա փաստացի ոչ մի վերահսկողություն չի լինի, նրանք պետությունից կվերցնեն գումարներ, իբրև թե, ծերերի վրա ծախսելու համար, բայց թե ինչի վրա կծախսեն, հուսանք՝ հետագայում, որպես անմարդկային դրսևորումների դասական օրինակներ, կուսուցանվեն ԲՈՒՀ-երում Հայոց Պատմության դասաժամերին, որոնք, իմքայլական խունտայի արգելքից հետո, նորից կվերականգնվեն՝ մեր ժողովրդի կողմից նրանց թավշյա օկուպացիան հաղթահարելուց հետո:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը