Չավուշօղլուի հայտարարություններն ամեն ձևով դատապարտման են արժանի. Հայաստանի ԱԳՆ
Չավուշօղլուի հայտարարություններն ամեն ձեւով դատապարտման են արժանի: Հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի թեմայով թուրք նախարարի հայտարարություններին առնչվող հարցին, որոնք նա կատարել էր անցած շաբաթ Բաքվում:
Մնացականյանը նշեց, որ այդպիսի հայտարարությունները նորություն չեն, սակայն դրանք ցուցադրում են խնդրի լրջությունը: «Մենք հաստատել ենք առանց պայմանների հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը: Անկարայի պատասխան հայտարարությունները դատապարտման են արժանի: Նման դիրքորոշումն անընդունելի է»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ այդպիսի հայտարարություններն արտացոլում են Հայաստանի խոր մտավախություններն այն մասին, որ Թուրքիան վտանգ է ներկայացնում:
«Արտահայտված բոլոր տեսակետները արժանի են դատապարտման»,-ամփոփեց նախարարը:

Աղբյուրը՝ news.am