Կարծիք

28.10.2019 12:50


Դեմոկրատիայի անվան տակ օտարերկրյա գործակալներին թույլ էինք տալիս կազմաքանդել մեր հասարակության հիմքերը

Դեմոկրատիայի անվան տակ օտարերկրյա գործակալներին թույլ էինք տալիս կազմաքանդել մեր հասարակության հիմքերը

Ադրբեջանի բանակը լավն է: Վերջին շրջանի զորավարժություններից ելնելով` կարելի է փաստել, որ իսրայելական մասնագետների ջանքերը բավականին լուրջ արդյունքներ են տալիս: Ադրբեջանական բանակը դարձել է գերմոբիլ: Նրանք կարողանում են լայնամասշտաբ գործողությունների մոբիլիզացվել մոտ 30-40 րոպեյվա ընթացքում:

30 տարի առաջ գուցե և օբյեկտիվ էր իրենց զինվորներին որպես ոչխար ներկայացնելը, բայց հիմա իրավիճակը ակնհայտորեն այդպիսին չէ: Մինչդեռ մենք դեմոկրատիայի անվան տակ օտարերկրյա գործակալներին թույլ էինք տալիս կազմաքանդել մեր հասարակության հիմքերը, նրանք զրոյից մի նոր ազգություն էին ստեղծում: Ադրբեջանում բնակվող թալիշներն ու լեզգինները իրենց ադրբեջանցի են համարում: Այս գործում նույնպես շատ գործուն դեր է ունեցել Իսրայելը, մասնավորապես՝ Բրենդա Շաֆֆերի նման կադրերը:

Համարվում է, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը տապալվեց, քանի որ հարձակման նետված ուժերի ծավալը, իրենց զոհերի քանակն ու շփման գծի փոփոխությունը անհամաչափ են: Սակայն սա շատ կարճատես հայացք է: Այո՛, ավանդական պատերազմի կանոններով նրանք պարտվել են, սակայն հիբրիդային պատերազմի տեսանկյունից, վերջիվերջո, հաղթեցին: Ապրիլյան պատերազմը որպես դրոշակ օգտագործող գործակալական ցանցն ի վերջո կապիտուլյացիայի ենթարկեց Հայաստանը: Ընդ որում, հատկանշական է, որ այդ գործակալները նույն Բրենդա Շաֆֆերի հետ փաստացի համագործակցել են ԱՄՆ-ում: Եթե ավանդական պատերազմում ԱՄՆ-ն Ճապոնիային կապիտուլյացիայի ենթարկեց երկու ատոմային ռումբ ուղարկելով` Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմում այդ ռումբերի դերը ստանձնեցին ահաբեկիչները, «Հայկական Ժամանակը» և հարակից ցանցերը: Ատելության կուսակցությունը տապալեց պատերազմի կուսակցությանը:

Ու, ըստ ամենայնի, մոտ ապագայում այդ հիբրիդային կապիտուլյացիան նրանք կփորձեն վերածել ավանդական կապիտուլյացիայի: Մեր բազմաթիվ խնդիրներից կարևորագույնը արխայնությունն է: Հայրենասերները արխային էին, որ պետությունը կդիմանա, դրա համար պատշաճ գործողությունների չէին դիմում ահաբեկիչների դեմ, եկեղեցին արխային էր իր հոտի առումով և, ըստ այդմ, պատշաճ գործողությունների չէր դիմում աղանդավորների դեմ: Էդ արխայնությունը մեր գլխավոր թշնամին է: Նույնիսկ Ադեկվադի համակիրների շարքերում եմ ես նկատում այդ արխայնությունը: Նրանք լսում ու սատարում են մեզ, սակայն ակնհայտորեն չեն գիտակցում իրավիճակի լրջությունը:

Ժողովո՛ւրդ ջան, Թուրքիան ունի լավ նախագահ, որը այդ երկիրը դուրս է հանել ԱՄՆ-ի լծի տակից ու ավելի ինքնիշխան է, քան առնվազն վերջին 100 տարում: Ալիևները լավ աշխատանք են տարել իրենց երկրում, նրանք ունեն մարտունակ բանակ ու բնակչություն, որը պատերազմին շատ ավելի պատրաստ է, քան 30 տարի առաջ: Ինչ չէին կարում անեին 30 տարվա ընթացքում, վերջին մեկ ու կես տարում արեցին: ԱՄՆ-ն մատը մատին չի խփի: Ռուսաստանը, մեղմ ասած, այնքան էլ մոտիվացված չէ փրկել մի ժողովրդի, որը նրանց մեղադրում է, օրինակ, Հոկտեմբերի 27-ի մեջ: Փրկեն, որ ի՞նչ, որ մի հատ էլ թքենք դեմքների՞ն:

Ես, որ ասում եմ` մարդա մի հատ խրամատ ճարեք, փորեք, ամենայն լրջությամբ եմ ասում: Երևանում այլևս անելիք չկա: Շատ քիչ ժամանակ է մնացել, եթե չլրջանանք, մեր էջը փակված է լինելու:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը