1999–ի հոկտեմբերի 27–ին ու 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցածն ամենաշատը ձեռնտու էր մեր երկրի թշնամիներին։ Այդ դեպքերն ականապատեցին մեր երկիրը։
Թշնամիները մինչև հիմա էլ օգտագործում են այդ ականները, քանզի քաղաքական ականների առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են գործի դրվել ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ։
1995–ի ականը
«Հոկտեմբերի 27»–ի ու «մարտի 1»–ի հիմքերը պետք է փնտրել 1995–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հիմնադրված ընտրակեղծիքների համակարգի ու նույն թվականին պարտադրված Սահմանադրության մեջ։
Ստեղծվեց մի քաղաքական մշակույթ, որը բացառում էր քաղաքական խնդիրների լուծումն ընտրությունների միջոցով, ինչպես նաև ցնցումնածին էր դարձնում ցանկացած նախագահական ընտրություն։
Երբ հայտարարվեց, որ 100 տոկոս ձայն հավաքելու դեպքում անգամ ընդդիմությունը չի կարող իշխանության գալ, առաջ եկավ «մինչև սրանց չվերացնենք, երկրում բան չի փոխվի» պարզունակ ու վտանգավոր գաղափարը։
Երբ մեկ մարդը ուժով իշխանություն պահելու հարց է լուծում, ֆիզիկայի օրենքով հայտնվում է մեկ այլ մարդ, որը լուծում է այդ մարդու հարցը։ Հոկտեմբերի 27–ին հենց դա տեղի ունեցավ։ Հատկապես որ ահաբեկչությունը ձեռնտու էր մեր երկրի թշնամիներին։
1995–ին սկիզբ դրված մշակույթի հետևանք էր նաև 2008–ի մարտի 1–ը։ Դերակատարներն էին որոշակիորեն դիրքափոխվել։ Երբ Լևոն Տեր–Պետրոսյանը և նրա համար դամքաշություն անող Նիկոլ Փաշինյանը հայտարարում էին, թե ուզում են վերականգնել սահմանադրական կարգը, նկատի ունեին վերադարձն 90–ականների բեսպրեդելին ու լկտիությանը։ Դա նրանց չհաջողվեց, բայց հաջողվեց ականապատել պետությունը։
Հիմա մենք ականատեսն ենք այդ ականների պայթեցման։ Պայթեցվում է նաև «Հոկտեմբերի 27»–ի ականը։ Գտնվել է նոր Նաիրի Հունանյան, որին նիկոլական լրատվամիջոցները չեն իջեցնում իրենց եթերներից ու կայքերից։ Տականքը դուրս է ելել ջրի երես ու տարածում է գարշահոտություն։ Կրկին կրակում են պետության վրա, բայց ոչ թե ավտոմատով, այլ քարոզչամեքենայով։
Հոկտեմբերի 27–ից մինչև մարտի 1

Հայկ Ուսունց