Շատերդ արդեն հասցրել եք ունկնդրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տխրահռչակ հարցազրույցը BBC լրագրող Ստիվեն Սաքուրի հետ կամ առնվազն տեսել եք արձագանքները և հիմա տարակուսած եք, թե ինչպես կարող է մեր արտգործնախարարը այդքան խղճուկ և անօգնական հանդես գալ ընդամենը մի, թեկուզ և լավ պատրաստված, լրագրողի առաջ։ Ինձ թվում է սակայն, որ այս անմխիթար պատկերը բոլորովին էլ միայն պրն Մնացականյանի անձնական խնդիրը չէ, այլ մեր ամբողջ արտաքին քաղաքականության, և տարբեր դրվագներ իրար հետ միասին սկսում են իմ մոտ կասկած առաջացնել, որ մենք գործ ունենք միտումնավոր գործելակերպի հետ։ Այս կապակցությամբ, ցանկանում եմ բարձրացնել ընդամենը մի քանի պարզ հարց՝
ա) Ինչո՞ւ է նախարար Մնացականյանը, ամբողջ աշխարհի աչքի առաջ, փաստացի ընդունում, որ "հայկական զինված ուժերը ռազմական հանցագործություններ են գործել", նույնիսկ չվկայակոչելով հակառակորդի բանակի կամ խուժանի կողմից խաղաղ հայ բնակչության դեմ գործած բազմաթիվ ոճրագործությունները։ Չէ՞ որ դրա համար հատուկ խելք պետք չի, Երևանում ցանկացած երեխա գիտի Սումգայիթի ջարդերի մասին, իսկ երեք տարի առաջ Թալիշում գլխատված Քյարամ Սլոյանի պատկերը մինչև հիմա բոլորիս աչքերի առաջ է։
բ) Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը, երկու շաբաթվա տարբերությամբ, մի տեղ հայտարարում, որ "Արցախը Հայաստան է և վերջ", իսկ մեկ այլ տեղ, որ "Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համաձայնությամբ", դրանով տառացիորեն բոլոր պետական պաշտոնյաներին դնում այդ ակնհայտ հակասությունը բացատրելու անհեթեթ անհրաժեշտության առաջ, իսկ հակառակորդին և նույնիսկ միջնորդներին առիթ տալիս մեզ մեղադրել անսկզբունքայնության մեջ (ի միջիայլոց, Սաքուրը հենց դա էր պարբերաբար վկայակոչում)։
գ) Ինչո՞ւ ողջ հարցազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին, որն արդեն իսկ ընդունված է Մինսկի խմբի կողմից, փոխարենը հղում կատարում "անվտանգություն և կարգավիճակ" առաձգական տերմիններին, թեև եթե հարցնես նույն այդ Ադրբեջանի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին, նրանք կպատասխանեն, որ երկուսն էլ պետք է ապահովվեն միայն իրենց տարածքային ամբողջության շրջանակներում։ Ի միջիայլոց, նույնը գրված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում, ենթադրաբար, պրն Մնացականյանի գիտությամբ։
դ) Ինչո՞ւ է Ադրբեջանի Կառավարությունը իր պաշտպանական բյուջեն հաջորդ տարի ավելացնում է ավելի քան 20%-ով, իսկ Հայաստանի Կառավարությունը՝ ընդամենը 0,2%-ով, դրանով նույնանման անհեթեթ դրության մեջ դնելով այս անգամ էլ սեփական ՊՆ պաշտոնյաներին՝ հիմնավորելու այս ևս մեկ ակնհայտ հակասությունը, և պրիմիտիվ մաթեմատիկական մանիպուլյացիաներ կատարելու՝ ապացուցելու անապացուցելին։
ե) Եվ վերջապես, ինչո՞ւ են վերջին շրջանում Մինսկի խմբի միջնորդ երկրները, տարբեր խողովակներով, իրենց դժգոհությունը դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մեղադրում նրան ապակառուցողականության մեջ, և պարբերաբար ամբիոն տրամադրում հակառակորդի ղեկավարությանը՝ հակահայկական հայտարարություններ անելու համար։
Եթե ձեզ այս ամենը պատահական զուգադիպություններ են թվում, հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրիլից առաջ, իրադարձությունները մեր շուրջը զարգանում էին համանման սցենարով, և ի վերջո, բերեցին պատերազմական գործողությունների վերսկսման։ Այն ժամանակ, իշխանության և դիվանագետների սխալների համար իրենց կյանքով հատուցեցին մեր երիտասարդ զինվորները և սպաները։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում ապրիլյան պատերազմի հնարավոր կրկնությունը, պետք է ընդունենք, որ մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է, և դրա համար պետք է հստակ քաղաքական պատասխանատվություն լինի։ Առնվազն, պետք է օր առաջ հեռացնենք նախարար Մնացականյանին, որն արդեն ցույց է տվել իր անհամարժեքությունը մեր առջև կանգնած մարտահրավերներին, և շարունակելով իր պաշտոնավարումը, միայն նորանոր վնասներ կարող է տալ մեր երկրին։ Որպես նորընծա քաղաքական գործիչ, նա պետք է հասկանա, որ դա իր փրկության միակ ձևն է, և համարձակություն ունենա ինքը ներկայացնել իր հրաժարականը։
Ինչ վերաբերվում է վարչապետ Փաշինյանին, նա կամ պետք է շտկի իր կասկածելի արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ էլ առերեսվի այն իրողությանը, որ ինքը կամա թե ակամա, երկիրը տանում է հնարավոր նոր փորձությունների՝ դրանից բխող ամբողջ պատասխանատվությամբ։ Հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրիլի և դրանց հաջորդած իրադարձությունները հանգեցրին Հայաստանի գործող կառավարության հրաժարականին, և ի վերջո, բերեցին լիակատար իշխանափոխության երկու տարի անց։ Ուստի ցանկացած նոր Կառավարություն, որքան էլ որ փորձի իրեն այսօր "ժողովրդական" ներկայացնել, առաջին հերթին հենց ժողովրդի առաջ է միարժեք պատասխանատվություն կրում՝ իր հստակ հաշվարկված և խելամիտ գործողություններով զերծ պահել նրան փորձություններից և հնարավոր կորուստներից։ Հուսով եմ, որ այս Կառավարությունը դա ևս գիտակցում է, և մենք մոտ ժամանակներում կտեսնենք արտաքին քաղաքականության մեջ իրական փոփոխություններ։
Հ․Գ․ Եթե հնարավորություն չեք ունեցել դիտել նախարար Մնացականյանի հարցազրույցը, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝ ցավոք, իսկապես տխուր պատկեր է։
Ինչպես փրկել նախարար Մնացականյանին

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից