Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը զինված հեղաշրջման փորձ էր
Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը: Ոճրագործություն, որը նմանը չէր ունեցել իր լկտիությամբ, ստորությամբ և ցուցադրական ահաբեկչական բնույթով: Դա զինված հեղաշրջման փորձ էր, ակցիա՝ ուղղված պետության դեմ:
Բոլորը մտածում էին, որ խորհրդարան ներխուժած բանդայի անդամներն ու պարագլուխը պետք է դատապարտվեին ցմահ բանտարկության /ԽՍՀՄ օրոք կգնդակահարվեին/, բայց արի ու տես, որ մենք այսօր ունենք մի այնպիսի իշխանություն, որի օրոք Նաիրի Հունանյանը ազատ արձակվելու հույսեր է փայփայում:
Ո՞ւմ պատվերն է կատարում այս իշխանությունը՝ նման ազգադավ կեցվածքով, դեռ կպարզվի: Իսկ ինձ համար գնալով պարզվում է եղելությունը, և պարզվում է, թե ով ինչ քաղաքական ծագումնաբանություն ունի:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը զինված հեղաշրջման փորձ էր
Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը:
Ոճրագործություն, որը նմանը չէր ունեցել իր լկտիությամբ, ստորությամբ և ցուցադրական ահաբեկչական բնույթով: Դա զինված հեղաշրջման փորձ էր, ակցիա՝ ուղղված պետության դեմ:
Բոլորը մտածում էին, որ խորհրդարան ներխուժած բանդայի անդամներն ու պարագլուխը պետք է դատապարտվեին ցմահ բանտարկության /ԽՍՀՄ օրոք կգնդակահարվեին/, բայց արի ու տես, որ մենք այսօր ունենք մի այնպիսի իշխանություն, որի օրոք Նաիրի Հունանյանը ազատ արձակվելու հույսեր է փայփայում:
Ո՞ւմ պատվերն է կատարում այս իշխանությունը՝ նման ազգադավ կեցվածքով, դեռ կպարզվի: Իսկ ինձ համար գնալով պարզվում է եղելությունը, և պարզվում է, թե ով ինչ քաղաքական ծագումնաբանություն ունի:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից